27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

«Պատմական տարածքներից խոսելուց առաջ, նախ պետք է պատմություն ունենալ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պատմական տարածքներից խոսելուց առաջ, նախ պետք է պատմություն ունենալ։ Կապիտուլյանտների տոտալ անգործության պայմաներում Ադրբեջանի ղեկավարությունն ավելի է ակտիվացրել տարածքային նկրտումները Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ նույնիսկ Երեւանի նկատմամբ։ Հայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» կովկասյան թուրքերը խոսում են պատմական հողերից։ Հազարավոր պատմական գրավոր աղբյուրներ կան, որոնք ի հայտ են […]

ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է. հայտնի են նաև տեղակալների թեկնածուների անունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում […]

Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից պատասխանել են «Արմենպրես»-ի հարցին: Հարց․ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։ Պատասխան․ Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային […]

Էսկալացիայի ռիսկեր Բաքվի և Երևանի միջև. Le Monde

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական միջադեպերի քանակի աճը կասկածի տակ է դնում երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման հարցը, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը` նկատելով, որ հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը հանգստացրել է Բաքվին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները վախենում էին ընդդիմության` իշխանության վերադառնալուց: «Ընդդիմությունը սպառնում էր չեղարկել 2020 թվականի նոյեմբերի […]

Կրեմլը պատրաստվում է Ալևի այցին

Կրեմլը պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Sputnik Ближнее зарубежье-ն: Նրա խոսքով՝ դա աշխատանքային այց կլինի: Ժամկետների մասին, սակայն Պեսկովը, չի խոսել:  

Ապրի՛ ՀՀ Սահմանադրական դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի  անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապրի՛ ՀՀ Սահմանադրական դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը։   Առաջիկայում նրանք Սահմանադրությանը համապատասխանող կճանաչեն Նիկոլի կողմից, ՀՀ սահմանամերձ գյուղերն Ադրբեջանին հանձնելու որոշումը (դեմարկացիոն համաձայնագիրը)։ Նույն կերպ նաև՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը (որով կփակեն Արցախի կարգավիճակի հարցը) և այդպես շարունակ։   Չկա ՀՀ Սահմանադրություն, կա ՀՀ […]

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ Գնդապետ Սամվել Ասատրյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ հատկապես նախիջևանյան ուղղությամբ, վերջին իրադարձություններով պայմանավորված, որոշ լրատվամիջոցներում նաև շրջանառվում են խուճապային նյութեր, որոնք կարող են բացասական ազդեցություն […]

Ղարաբաղյան հակամարտությունը հասավ Եվրոպա. ԵՄ-ն իրավիճակի նոր սրացումից խուսափելու ուղիներ է որոնում. Коммерсантъ-ը` Շառլ Միշելի հարավկովկասյան շրջագայության մասին

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի շրջագայությանը Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես` Երևան և Բաքու կատարած այցելություններին: «Եվրոպայի խորհրդի ղեկավարի ուղևորությունը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերսկսման և կողմերի կոշտ հռետորաբանության նոր բռնկման ֆոնին, ինչը հանգեցրել է հակամարտության գոտում ամենալուրջ լարվածությանը նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր: Հակամարտության վերսկսման սպառնալիքը գնալով […]

Հուսով եմ, որ մեր առաջիկա իշխանափոխությունը կլինի բնականոն կերպով՝ մոտ ապագայում․ Սահրատ Պետրոսյան

Այսպիսով, ՍԴ որոշումն արդեն ունենք (չնայած ի սկզբանե էլ պարզ էր), ու վաղվանից սկսվելու են նոր իշխանության ձևավորման գործընթացները, իսկ ԱԺ անցած ընդդիմադիրներն իրենց իսկ մշակած օրենսդրական ու քաղաքական հենք-ավանդույթների հիման վրա և նույն ՍԴ-ի որոշման ծիրում մտնելու են խորհրդարան՝ լի վճռականությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ