24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիները քարով խփել են մեր զինվորներին հաց տանող վարորդի գլխին, այդտեղից էլ սկսվել է կռիվը․ Կութի բնակիչ․ 168.am

168.am-ը գրում է․

«Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի բնակչուհին (նա չցանկացավ անունը հրապարակել) 168.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց գյուղի դիրքերում երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպից։

«Մենք միշտ հարևաններով հավաքվում ենք, հայաթում լավաշ ենք թխում, տեսանք՝ կրակոցների ձայն է գալիս, մտածեցինք, որ թեթև բան է, դե համարյա ամեն օր էլ թեթև կրակոցներ լինում են։ Մեկ էլ 14 տարեկան տղես ասեց՝ մամա, ուժեղ կրակում են, ավտոմատի կրակոցների ձայն է գալիս, ասացի՝ ոչինչ․․․ Սեպտեմբերի 27–ից սկսած այդ ձայններին արդեն սովորել ենք, ո՛չ խուճապ արինք, ո՛չ էլ վախեցանք»,– պատմեց կութեցի երիտասարդ կինը։

Նա նաև ասաց, որ գյուղում ակտիվ լուրեր են շրջանառվում, թե ինչից են սկսվել կրակոցները։

«Գյուղում խոսում էին, որ ադրբեջանցիները քարով խփել են մեր զինվորների համար դիրքեր հաց տանող վարորդի գլխին ու ըտեղից սկսվել է կռիվը․․․»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ ժամը 21։30-ից հետո կրակոցներ չեն եղել, գիշերը հանգիստ է եղել։

Կութի բնակչուհին հիշեց 2020 թվականի պատերազմի օրերը, երբ թշնամին թիրախավորել էր նաև իրենց գյուղը․

«Պատերազմի օրերին, որ Ադրբեջանից բաներ էին շպրտում, գալիս էր դեպի մեզ, մի հատ գրադի հրթիռ էլ գնաց, ընկավ մեր դպրոցի հետևը, բայց երեխեքն արդեն դպրոց չէին գնում, պադվալում ապրում էինք, գյուղից դուրս չենք եկել։ Հիմա էլ, որ կրակոցներ են լինում, երեխեքիս հետ փակվում ենք տանը․․․»։

Հետաքրքրվեցինք, թե երեկ պաշտոնյաները գնացե՞լ են Կութ՝ հանդիպել գյուղացիների հետ․

«Միայն մեր մարզպետն է եկել ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ուրիշ պաշտոնյա չի եկել․․․»»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ