28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 250, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 250 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 632-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4584 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Հուլիսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1115 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5699-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 958, փաստացի բուժվողներինը՝ 3975 (մեկ օրում ավելացել է 21-ով): Մեկ օրում արվել է 6527 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 299 559 թեստ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ