08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին․ «Հրապարակ»

«Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին։ Մի կողմից՝ Միքայել Մինասյանի բացահայտումից հետո, թե Միրզոյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ, ինչը վերջինս ևս հաստատեց, ԱԱԾ գործակալին ԱԺ նախագահ կարգելն անընդունելի քայլ կլիներ։ Մյուս կողմից՝ Միրզոյանն իրեն պասիվ ու չեզոք է պահել և փաշինյանական «դուդուկի տակ» լավ չի «պարել»։ Ասենք, նրան կրծքով այնպես չի պաշտպանել, ինչպես […]

Ո՞ւր մնաց թափանցիկության խոստումը․ «Հրապարակ»

«Պողպատյա մանդատը ստանալուն պես Նիկոլ Փաշինյանն արագ քայլերով շարժվում է դեպի բռնապետություն։ Կառավարությունը քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսում է սահմանափակել e-gov.am կայքում հրապարակվող տեղեկատվությունը։ Կառավարությունն ԱԱԾ-ի հետ համատեղ քննարկման արդյունքում եկել է եզրահանգման, որ e-gov.am կայքից պետք է հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, քանի որ, իրենց կարծիքով, «մեկ անձից իրականացված գնումների […]

Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին. «Հրապարակ»

«Գրել էինք, որ ԱԳՆ-ից մոտ 10 դիվանագետ՝ ընտանիքներով, պատրաստվում են մեկնել իրենց նշանակման երկրներ՝ ռոտացիոն կարգով մեր ներկայացուցչություններում աշխատելու, սակայն կառավարությունից որոշել են, որ Արա Այվազյանի նշանակած կադրերը չպետք է մեկնեն։ «Սթրվեք տեղներդ»՝ հրահանգել են նրանց։ Այժմ կառավարության գրաքննիչները նստած՝ մանրակրկիտ ուսումնասիրում են դիվանագետների ՖԲ էջերը: Ու, Աստված մի արասցե, եթե հայտնաբերեն ՔՊ-ի կամ նրա […]

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն. «Ժողովուրդ»

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: «Մեզ մոտ վիրուսի վերարտադրման ցուցանիշն աստիճանաբար աճ է գրանցել, այսինքն՝ եկել էր մի պահ, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը մեր երկրում 0.3-ից մինչեւ 0.4 էր, եւ այն գրեթե չէր տարածվում, հարաբերական […]

Վիժվածքին ծառայող որոշ ուժայինների դոշերը շտապ պլաստիկ վիրահատության կարիք ունեն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիժվածքին ծառայող որոշ ուժայինների դոշերը շտապ պլաստիկ վիրահատության կարիք ունեն, թե չէ ծառայամտության համար ստացած «պարգևները» էլ տեղ չեն անում»:

Էլ ավելի ենք ուժգնացնելու մեր պետականության հետագա կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սահմանադրության օրվա առթիվ: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մեր երկրի կարևորագույն խորդանիշներից մեկի՝ ՀՀ Սահմանադրության օրն է։ 1995 թ. հուլիսի 5-ին համապետական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունն, ըստ էության, վերահաստատեց Հայաստանի Անկախության հռչակագրում արտացոլված՝ անկախ և ինքնիշխան պետություն, զարգացող և բարգավաճող հայրենիք, բարեկեցիկ և համերաշխ հասարակություն, ազատ և արժանապատիվ քաղաքացի […]

Գյումրի-Երևան ճանապարհը կրկին փակ է. Կրկին ոռոգման ջուրը չկա․ Սոֆյա Հովսեփյան

Գյումրի-Երևան ճանապարհը կրկին փակ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա, մասնավորապես, նշել է. ««Գիտե՞ք չէ, որ գյուղացուն սին հույսեր տալով հարցը չեք լուծում։ Կրկին ոռոգման ջուրը չկա և օրեր հետո այլևս իմաստ չի լինի ոռոգման կազմակերպման։ Ցորեն այլևս չկա, նույնն էլ մյուս բնամթերքներնն են։ Կեցցե՜ գյուղացին առանց գյուղատնտեսության»,-գրել […]

«Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ». Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Զասի հետ

Այսօր տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ: Անվտանգության խորհրդի գրասենյակից  հայտնում են, որ այնուհետև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի […]

Ադրբեջանցի զինծառայողը կրակահերթ է արձակել Հադրութի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ

Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական հուշարձանները պղծելու և ոչնչացնելու հերթական վառ ապացույցն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը ինքնաձիգից կրակոցներ արձակում Հադրութ քաղաքի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ: Տեսանյութից պարզ է դառնում, որ հուշարձանը պղծված է. այն պատված է ադրբեջաներեն գրություններով:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ