Ռուս խաղաղապահներն ապահովում են հացահատիկի բերքահավաքի անցկացման անվտանգությունը Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի բնակիչների կողմից իրականացվող հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: «Ներկա պահին իրականացվում է գյուղատնտեական աշխատանքների անվտանգության ապահովումը Մարտակերտի շրջանում»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը: Նշվում է, որ տվյալ շրջանի համար հացահատիկի բերքահավաքն ուշացումով է սկսվել. երկու ամսից կմեկնարկի […]





































