20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է Yerkir.am-ի հրապարակումը

Ընկերներ, ինձ խնդրում են մեկնաբանել լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները իմ, Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի նախկին մամուլի քարտուղար (այսօր՝ Կիեւում ՀՀ դեսպան) Վլադիմիր Կարապետյանի զրույցի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: «Որքան ես կարողացա հասկանալ Նաիրիի հայերեն հոդվածի թարգմանությունից, այնտեղ նրանք նշում են ինձ այն իմաստով, որ ես իբր քննարկել եմ […]

Դատապարտում ենք Բելգիայի դեսպանի այցը Շուշի. Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱԳ նախարարին

Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսին՝ իր բողոքն արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, ի թիվս այլ երկրների դիվանագետների, համաձայնել է մասնակցել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ, մասնավորապես Շուշի՝  նախագահ Իլհամ Ալիևի կազմակերպած այցին: Հայ դատից արձանագրել  են, որ Բելգիայի կողմից մասնակցությունն այդ այցին […]

Այս գործընթացը նրա համար է, որ չլինի այն տեսակը, ով պայքարում է թշնամու դեմ. Առուշ Առուշանյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց: Մինչև դատական նիստի մեկնարկը, որտեղ պետք է հրապարակվեր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը՝ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքին, որի համաձայն, ըստ ՀՔԾ հաղորդագրության, Առուշանյանը Քարահունջ համայնքի բնակիչներին գումար է տվել՝ որպես սոցիալական օգնություն, ինչի դիմաց հորդորել է  քվեարկել «Հայաստան» դաշինքի […]

Ադրբեջանը թունելների շինարարություն է սկսել դեպի Շուշի ճանապարհին

Ադրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա: Նոր նախագծի համաձայն` ճանապարհի ձգվածությունը կամուրջների և թունելների հաշվին կկազմի 84,6 կմ: Թունելները կառուցվելու են բարդ ռելիեֆ ունեցող շրջաններում և շրջադարձերի վրա: Ճանապարհին, ընդհանուր առմամբ, 7 թունել է կառուցվելու, որոնց ընդհանուր երկարությունը կկազմի 6,3 կմ: Թունելները կառուցվում են երկու ուղղությամբ և 12 մետր լայնությամբ: Բացի […]

Առուշ Առուշանյանը կալանավորվեց

  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կկալանավորվի: Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ՝ հուլիսի 15-ին, բավարարել էր Գորիսի համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունից, ինչից […]

«Կարող ես հաղթել պատերազմի դաշտում, սակայն պարտվել դիվանագիտության սեղանի շուրջ. Ալիևը մարտահրավեր է նետում համաշխարհային դիվանագիտությանը». Regnum

Հայտնի կովկասագետ Ստանիսլավ Տարասովն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Regnum կայքում հրապարակել է ծավալուն հոդված` «ԵԱՀԿ ՄԽ գործոն. Ալիևը սկսում է պարտվել Փաշինյանին» վերտառությամբ: Հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում «ստեղծարար» բնույթ ունի, և դա չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը: Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս […]

Հակառակորդն այսօր կրկին կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 162, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 162 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 111-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4558 է Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 16-ի […]

Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը․ Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջով իր անունից հրապարակում է եղել, որը ներկայացնում ենք ստորև․ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ: Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ