Ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից 20-ամյա զինծառայող է մահացել
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան […]





































