24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական ակցիա, թե՞ գետերի սակավաջրություն․Ստեփանակերտում ջուր չլինելու պատճառը․ panorama.am

panorama.am-ը գրում է․

Ավելի քան մեկ շաբաթ է Ստեփանակերտում  խմելու ջրի  օրախնդիր  է։ Պաշտոնական պարզաբանումների համաձայն ՝ խնդիրը ծագել է տոթ եղանակի պատճառով, ինչի հետևանքով  Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել։

Բացի պաշտոնականից, կան նաև այլ դիտարկումներ։ Մասնավորապես Panorama.am-ի հետ զրույցում, ԵՊՀ էկոլոգիայի բնության պահպանության ամբիոնի դոցենտ, Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի հիդրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Լուսինե Համբարյանը նախ նշեց, որ բացակյում է Արցախի ջրային ռեսուրսների մասով  ստույգ գնահատման մասին ինֆորմացիան։ Պատերազմից հետո ոչ մի ճշգրտում չի եղել։ Այնուհետև շարունակեց․ «Ընդհանուր առմամբ այն ինչը հայտնի է, վերլուծելով, կարող ենք ասել, որ սա ադրբեջանցիների կողմից որոշակի ակցիա է»։

Նրա խոսքով ՝ հիմնական ջրի պաշարները մնացել են թշնամուն և  խնդրի լուծման ուղղությամբ  դիվանագիտական որևէ քայլ չենք տեսել։

«Արցախում ունեցել ենք 25 ջրամբար, որոնցից 22-ը կամ 23-ը թողել ենք թշնամուն։ Դրանք հիմնականում ոռոգման, խմելու ջուր ամբարելու համար էին։ Եթե այսքանը թողել ենք թշնամուն,նշանակում է, որ դա «զենք»  է , որը նա կարող է օգտագործել։ Ջուրն առաջնային պաշարներից է մարդու կյանքն ապահովելու համար և դա էլ օգտագործվում է որպես զենք ։ Դա հանցագործություն է՝ ուղղված մարդկանց դեմ, որովհետև խմելու ջրի հասանելությունը մարդու իրավունքի առաջնային դրույթներից է»,- ավելացրեց մասնագետը։

Համբարյանի փոխանցմամբ՝ ժամանակին ջրային ոլորտի մասնագետները արձանագրում էին, որ Ադրբեջանը խմելու ջրի լուրջ խնդիր ունի, ինչը հնարավոր էր օգտագործել՝ գրագետ քաղաքականություն վարելու դեպքում։ 

«Մասնագետների հետ ծրագիր կարելի էր մշակել, որը մեր ձեռքին կլիներ ՝ որպես «զսպող» միջոց»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է այժմ, հնարավոր քայլերին,որոնք կարող են փրկօղակ լինել ստեփանակերտցիների համար։ Լուսիներ Համբարյանն ասաց, որ ստեղծված իարվիճակում պետք է միասին  աշխատեն ինստիոիտները, ջրի ոլորտի մասնագետները, ԱԳՆ-ն և այլ փորձագետներ։ Ինչն էլ, ըստ նրա, թույլ կտա կառավարական մակարդակով կարգավորել նմանօրինակ «դիվերսիաները»։
Այսուհանդերձ, Ստեփանակերտում ապրողը, ստեղծված իրավիճակում Ադրբեջանի մեղքը չի տեսնում։  Ստեփանակերտի քաղաքի բնկիչ, նախկինում՝ Արցախի խորհրդարանական պատգամավոր Աշոտ Սարգսյանը  Panorama.am-ի հետ զրույցում նշեց,որ տեղացիների համար նորություն չէ ջուր չլինելու խնդիրը։

«Այն գետերը, որոնք ապահովում են Ստեփանակերտի ջրամատակարարումը, հիմանում երեք են՝ Տրակետ, Մեղրագետ և Կարկառ, երեքն էլ մեր տարածում են։ Գետերից մեկը՝ Տրակետ ենք ասում , գրեթե ցամաքած է, իսկ մյուսներն էլ՝ սակավաջուր են, հիմնականում անձրևի և ձնհալի ժամանակ է վարարում։ Իսկ արտեզյան ջրհորները սովետական միության ժամանակներից են։ Հիմա էլ փորձում են ինչ-որ չափով աշխատեցնել»,- ասաց Սարգսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ