15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764, մահվան՝ 21 նոր դեպք

Սեպտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 251 323 դեպք, որոնցից 234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: […]

«Դելտա շտամի հետ պայմանավորված՝ Հայաստանում կա մահերի թվի աճ». Սուրեն Պապիկյանը կոչ է անում պատվաստվել

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ինչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 764 դեպք, գրանցվել է մահվան 19 դեպք: «Դելտա շտամի հետ պայմանավորված՝ մենք ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի մեծացում», – ասաց նա: Ավանեսյանը նշեց, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: […]

«Պետք է հաշվի նստես նաև Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժողովրդի ունեցվածքի հետ, վարչապետի աթոռը զավթած»

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե դո՛ւ՝ վարչապետի աթոռը զավթածդ, հաշվի ես նստում Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության քարտեզների հետ, նաև պետք է հաշվի նստես Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժողովրդի ունեցվածքի հետ, ուստի առաջարկ և պահանջ. 1. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժամանակահատվածում (70 տարի) կառուցված բոլոր հանրային օբյեկտները վերադարձնել ԺՈՂՈՎՐԴԻՆ: 2. Հայաստանի Սովետական Սոցիալիստական […]

«Ո՞վ է թույլ տվել Նիկոլին, ինքնագլուխ կերպով այդպես անփույթ և թշնամաբար վերաբերվել Հայաստանի պետական սահմաններին. նա կրկին խաբում է միամիտ և խճճված մարդկանց». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվել է, այսպես կոչված սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում։ Ինչո՞ւ բանավոր, որովհետև այդ մասին երբևէ խոսք չի եղել արցախյան կարգավորման բանակցային գործընթացում։ Այդ մասին բառ անգամ չկա 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության մեջ։ Այդ մասին ակնարկ […]

«Ամբողջ գիշեր սպասում ենք՝ անօդաչո՞ւ է գալիս, թու՞րք է գալիս․ թող անվտանգությունն ապահովեն, ոչ թե համայնքները միացնեն»․ Գեղամասարի բնակիչները ճանապարհ են փակել

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք կտրականապես դեմ են համայնքների խոշորացման ծրագրին։ Պնդում են, որ առաջնայինը անվտանգության խնդիրն է, խոշորացումը հավելյալ պրոբլեմներ է առաջացնելու։  ««Մեր կարծիքը հարցր՞ել են, ասե՞լ են՝ ուզու՞մ եք, թե՞ չեք ուզում»: «Այստեղ փասխտականներ են ապրում, շան տեղ չեն դնում փախստականներին»։ «Մինչև ե՞րբ պետք է ամբողջ գիշեր նստենք, […]

Պատրա՞ստ, թե՞ անտեղյակ էինք պատերազմին. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր գործելաոճը, երբ անում է մի հայտարարություն, ապա ինչ-որ ժամանակ անց թերեւս զղջում է եւ փորձում սրբագրել այն: Ամենաթարմ օրինակը ՀՀ կառավարության նիստում ՀՀ անկախության 30-ամյակը նշելու վերաբերյալ հայտարարությունն էր: Այդ օրը նա, մասնավորապես, նշել էր. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ […]

Միրզոյանի բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել. «Հրապարակ»

«ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ ԱԽ քարտուղարների համատեղ նիստին երեկ Հայաստանից մասնակցում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եթե Պնախարար Արշակ Կարապետյանը մի քանի օր է՝ Ռուսաստանում է եւ մեր սահմանային լարվածության հարցերով այնպիսի կարեւոր բանակցությունների մեջ է, որ անգամ մոր մահը չի ստիպել նրան՝ հրատապ վերադառնալ, ապա անհասկանալի է Արարատ Միրզոյանի բացակայությունն այս միջոցառումներից։ Երեկ […]

Ընտրություններից առաջ լավություն են անում. «Հրապարակ»

«Տեւական ընդմիջումից՝ ամառային արձակուրդներից հետո Վանաձորի ավագանին երեկ նիստ է հրավիրել, սակայն այն տապալվել է քվորումի բացակայության պատճառով։ 33 հոգանոց կազմից ներկայացել են ընդամենը երկուսը, անգամ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի թիմակիցները չեն եղել։ Պատճառը, ըստ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի, ներկայացված օրակարգն է, որտեղ տասնյակ հարցեր են ընդգրկված՝ հողատարածքներ վաճառելու, նվիրատվություն կատարելու, աճուրդի դնելու, որոշ […]

Պատվովճարի բարձրացումը վերաբերում է մեկ անձի. «Փաստ»

«Օգոստոսի վերջին կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն, ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց պատվովճարը 40000 դրամից դառնում է 100 000 դրամ։ Քանի որ իշխանությունները օրեր շարունակ այս թեման դարձրել էին «մատի փաթաթան», «Փաստը» որոշեց պարզել, թե ներկայումս քանի՞ ժողովրդական արտիստ, նկարիչ և ճարտարապետ է այս պատվովճարը ստանում: […]

Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ: Բնակիչները պնդում են, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է։ Տեղում աշխատում են ոստիկանները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված