12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Իսկական տեռորի են անցել. երեք-չորս ոստիկաններով մտնում են գրասենյակներ ու տուգանում․ «Իրավունք»

«Չար լեզուներն ասուն են, որ իշխանությունը անցել է իսկական տեռորի: Ուրբաթ առավոտվանից տեսչական մարմինների աշխատակիցները, երեք-չորս ոստիկանների ուղեկցությամբ, մտնում են գրասենյակներ եւ ամենաաննշան առիթը օգտագործում՝ մարդկանց տուգանելու համար:

Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ պահանջում են, որ մարդն իր իսկ աշխատասենյակում մենակ նստած դիմակ կրի, հակառակ պարագայում տուգանք` 30-40 հազար դրամ: Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիները փաստում են, որ զուտ ոստիկանների ներկայությունը արդեն իսկ ավելորդ խուճապի առիթ է տալիս:

Մենք փորձեցինք Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկանալ, թե ինչ լիազորությունների շրջանակներում են ոստիկանները տեսչական մարմնի աշխատակիցների հետ այցելում գրասենյակներ: Սակայն ոստիկանները մեզ ուղորդեցին դեպի տեսչական մարմին՝ ասելով, որ նրանք կպատասխանեն: Կփորձենք այդ բացատրությունը ստանալ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ