28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Իշխանության ներկայացուցիչները պետք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտահայտություններից․ Վարդան Օսկանյան

ԶԼՄ-ներին տրամադրած հոդվածում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլին ու հնարավոր զարգացումներին․ «Դատելով լրահոսից՝ կարելի է ենթադրել, որ շուտով կվերսկսվեն ղարաբաղյան բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։ Թե ինչ զարգացում կունենա այդ գործընթացը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն գլխիվայր փոխվել է։ Նույնիսկ համանախագահ երկրների […]

Նայեք շան բունն ու մեր պոստը. կյանքը՝ նոր հայկական դիրքերում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը երրորդ օրն է չի արձգանքում համացանցում հայտնված սկանդալային կադրերին, որտեղ երևում է, որ #Սյունիքի դիրքերը պահող #զինվորները քնում են լաթի կտորներից կցմցած տանիքով կացարանում: Նույն վիճակում են նաև իրենց գյուղերը պաշտպանող կամավորները: «Հայլուրի» թղթակիցներին դիրքապահ Մասիսը Տեղ գյուղի իրենց #հենակետն է ուղեկցել:

Ինչո՞ւ է հոնքը սարքելու տեղը աչքն էլ հանում․ «Փաստ»

Արցախյան պատերազմում Հայաստանի, ավելի ճիշտ՝ գործող իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի պարտությունը, ի թիվս բազմաթիվ այլ պատճառների, տեղի է ունեցել նաև դիվանագիտական հարթության վրա։ Եթե այդպես չլիներ, ապա Ադրբեջանը չէր կարողանա անկաշկանդ կերպով ագրեսիվ պատերազմ սանձազերծել Արցախի նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ արտաքին ուժերն ու տարածաշրջանային խաղացողները թույլ չէին տա Բաքվին իրավիճակը տանել ռազմական էսկալացիայի։ Իսկ […]

Մեր բաց վերքը շարունակում է արնահոսել. «Փաստ»

Անցած տարի այս օրերին, որպես պետություն, մեր պատմության մեջ ամենածանր շրջաններից մեկն էինք ապրում: Այն առաջինը չէր, գուցե, ցավոք, վերջինն էլ չլինի: Սոցիալական ցանցերը, որոնք մեր հիշողությունն են դարձել, մեր առօրյայի անբաժան մի մասը, հիմա հիշեցնում են, թե ինչ ապրեցինք, ինչ տեսանք: Երբեմն նայում եմ նկարները, որոնցով կիսվել եմ նախորդ տարի, ու չեմ համարձակվում նորից […]

ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սեպտեմբերի 22-ին դիմել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը: ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։ ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս։ […]

Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 5-ին պետք է ներկայանա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետք է քաղաքապետ Մարությանը ներկայացնի 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի` քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության […]

Մսի արտադրության ծավալները նվազել են, գինը՝ բարձրացել. «Ժողովուրդ»

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ,որ այս տարվա ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.3 տոկոսով նվազել են: Ի դեպ, խոշոր եղջերավոր կենդանիների եւ ոչխարի մսի արտադրության ծավալներն են պակասել. այս տարվա հունվար-օգոստոսին խոզի մսի արտադրության ծավալները ավելացել են 2.4 […]

Ի՞նչ դրական արդյունք կարող է ապահովել նա, ով պարտության ու կապիտուլյացիայի մարմնավորումն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում Ադրբեջանի հայատյաց առաջնորդն աշխարհի բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին։ Ի տարբերություն միամիտ հայրենասերների՝ ես Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդից չէի սպասում որեւէ առարկայայական պատաախան։   Ինչու՞։ Ասեմ… Ի՞նչ ակնկալել մեկից, ով խուսափում է Շուշին […]

Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել աշխատանքից ազատելու կանոնը. ԱՆ

Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը։ ☑Պատճառը հետևյալն է․ օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ