Իշխանությանը խոսքը գործ դառնալուց հեռու է 1 լուսնային տարի: Վիզաների ազատականացումը թղթի վրա է

«Ժողովուրդը» գրում է․ «Սեպտեմբերի 9-ին կառավարությունը հայտարարություն տարածեց, որը փոթորկեց տեղեկատվական դաշտը, հույսով լցրեց ճամփորդողների սրտերը։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Համաձայն կառավարության պաշտոնական հրապարակման՝ այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ […]