Նախագահի աշխատակազմի ղեկավարը լսել է զոհված զինծառայողների ծնողներին /վիդեո/

Քիչ առաջ կառավարության շենքի առջեւ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները մոտեցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Վիգեն Սարգսյանը զրուցել է զոհվածների հարազատների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները: “Ես ձեր ցավը շատ լավ հասկանում, բայց ուզում եմ ասել, որ պետությունը, որը պահում է իր հնարավորության սահմաներից ավելի մեծ բանակ, […]