12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Կռիվ իշխանության համար` “մարտ առանց կանոնների”

ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը առանց սեթեւեթելու հայատարարում է, որ ապագա խորհրդարանում աշխատելու ցանկություն ունի: Ինչպես Լիլիթ Գալստյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում, այս հինգ տարիների ընթացքում բավականին աշխատանք է տարել, ինը օրինագծերի հեղինակ է, որոնք անցել են:

“Ես հավատում եմ, որ թեեւ քիչ, բայց սկզբունքային մարդկանց մի տեսակ կա, որոնք կարող են փոխել մեր կյանքը: Ես ինձ այդ բանակում եմ տեսնում եւ կցանկանայի շարունակել”,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում իր գործընկերների` արդեն հրապարակած ցուցակներին: “Ժառանգության” ցուցակից, որպես քաղաքացի Լիլիթ Գալստյանը ցնցված է:

“Ես քաղաքականության բարոյականության տեսանկյունից անկեղծորեն թեթեւ ցնցում ապրեցի: Որքան էլ դա իմ կուսակցությունը չէ, եւ դա իրենց որոշելիքն է, բայց ես կարեւորում եմ հասարակությանը եւ այն մեսիջները, որոնք ուղղված են նրան:

Մենք միշտ բարոյականության, արդարության, ազնվության ուղերձներ ենք փորձում ուղղել հասարակությանը, բայց հետո հասարակությանն անակնկալ է մատուցվում եւ պետք է կարողանաս բացատրել դրանք”,-նշեց Լիլիթ Գալստյանը:

Մեր զրուցակիցն ասաց, որ “Ժառանգության” ցուցակում նույնիսկ ընկերներ ունի, բայց իր համար բացատրելի չէ նման ցուցակը, թեեւ զուտ պրագմատիկ տեսանկյունից հասկանալի է:

“Երբ ”Ժառանգության” իմ գործընկերները, որոնք հինգ տարի այստեղ եղել են զարկերակային պատգամավորներ եւ նրանց այնտեղ չեմ գտնում կամ գտնում եմ ոչ գնահատված տեղերում, ցավում եմ հասարակության համար, ուզում եմ, որ քաղաքականության համար բարոյականությունը չմեռնի, ինչպես ամենուր: Կարծում եմ շատ կոռեկտ չէ, սա ասել, բայց ես որպես քաղաքացի եմ գնահատում”,-մեզ հետ զրույցում շարունակեց Լիլիթ Գալստյանը:

ՀՀԿ-ի ցուցակը, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, կանխատեսելի էր.’’Այն թիմն է, որը կա”: Ինչ վերաբերվում է ԲՀԿ ցուցակին, որը դեռ չի հրապարակվել, ՀՅԴ-ական պատգամավորի կարծիքով` այն եւս կանխատեսելի կլինի: Պատգամավորի դիտարկմամբ, ԲՀԿ-ն իր հայտարարություններում հստակեցրել է իր խնդիրները:

“Իշխանության համար կռիվ է, որը նախընտրական շրջանում սրվում է: Հայաստանում այն ձեռք է բերում “մարտ առանց կանոնների” վիճակը”,-կարծում է Լիլիթ Գալստյանն ու հավելում, որ ցավում է մի բանի համար միայն.

”Որտե՞ղ է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն հայտարարված Հայաստանի Հանրապետության  շահը եւ որտե՞ղ է ՀՀ քաղաքացին:

Այս ձեռագրում ես, այնուամենայնիվ,  ՀՀ քաղաքացի չեմ տեսնում, երբ վաղուց ընտրարշավը սկսել է, կաշառքները բաժանված են, օլիգարխներն անթաքույց այստեղ են”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ