Շունը`դաշնակահար, այստեղ 4 տարեկանից ծխում են. օրվա արտառոց լուրերը` տեսաշարով /վիդեո/
http://www.youtube.com/watch?v=-x0YXM-MAhw&feature=plcp&context=C4527f76VDvjVQa1PpcFMFmjMmsUFkYjl9Zv-jTKOj3syU1jEq79I%3D
http://www.youtube.com/watch?v=-x0YXM-MAhw&feature=plcp&context=C4527f76VDvjVQa1PpcFMFmjMmsUFkYjl9Zv-jTKOj3syU1jEq79I%3D
Մարտի 13-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ ակումբների միջեւ 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի քննարկման եւ հաստատման, ՀՖՖ “Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության” (ՖԿՏ) կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ՀՖՖ Իրավաբանական Անձանց Միության կազմում անդամագրվելու վերաբերյալ “Կինգ դելյուքս” ՖԱ ՀԿ եւ “Ալաշկերտ” ՖԱ ՀԿ դիմումների քննարկման հարցերը, […]
Չարենցի տեսակի կարիքն այսօր շատ ունենք, առավել, քան երբեւէ, որովհետեւ Չարենցը նախեւառաջ շատ համարձակ քաղաքացի էր, մարդ, ով միշտ գերադասում էր հանրության շահը իր անձնական շահից, եւ չկոտրվեց այնպիսի բիրտ բյուրոկրատական մեքենայի առաջ, ինչպիսին ստալինյան վարչակարգն էր: Henaran.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց Եղիշե Չարենցին Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Ավիկ Իսահակյանը: Նա նշեց, որ պատրատվում է մի […]
Հանրապետության տարածքում մարտի 14-ին առավելապես արևմտյան շրջաններում, 15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյան տեսքով, 18-ին` առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 15-17-ին առանձին վայրերում` ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4, 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 10-13 աստիճանով: Երևանում` […]
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ Իլինոյս նահանգից հանրապետական սենատոր Մարկ Քըրքը կոչ են արել իրենց գործընկերներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող` իրենց կողմից ներկայացված նոր բանաձեւի համահեղինակներ դառնալ, տեղեկացնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Բանաձեւը նախատեսվում է Սենատին ներկայացնել այս ամսվա ընթացքում: Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի ներկայացրած բանաձեւի` այստեղ հիշատակվում է Արդարության միջազգային դատարանին […]
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի բանավեճի ժամանակ այսօր բանախոսներն անդրադարձան ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական շեշտադրումներին: Արամ Կարապետյանը հայտարարեց, թե ներկայիս տնտեսական վիճակը համեմատվում էր Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիների իրավիճակի հետ: Բանավեճին անդրադարձ եղավ նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատականին: Մանվել Բադեյանն ասաց, որ վերջինս “մանիպուլյացիոն ստատիստիկայի […]
‘Արմավիա‘ ազգային ավիափոխադրողի եւ ‘Զվարթնոց’ միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների միջեւ մարտի 13-ին տեղի ունեցած հանդիպումը դրական արդյունք է տվել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով` հանդիպման մասնակիցներն են եղել ‘’Զվարթնոց’’-ի , ‘’Արմավիա’’-ի, ՀՀ Կենտրոնական բանկի , ՀՀ Ֆինանսերի նախարարության եւ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները: ‘’ Գալով […]
Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանների պայքարը թեժանում է. ակտիվիստներն անցել են շուրջօրյա նստացույցի: “Սկզբից քեզ անտեսում են, հետո ծաղրում են, հետո ծեծում են, իսկ հետո դու հաղթում ես”, “Մտածենք առողջ ապագայի մասին”, “Մենք ենք տերը մեր երկրի”, “Վերացրեք ձեր կրպակները մեր այգուց” ցուցապաստառներով բնապահպան ակտիվիստները այսօր դատավարություն էին սկսել` ներկայացնելով Մաշտոցի պուրակի վերաբերյալ իրենց պահանջը: […]
Այսօր Ժուռնալիստների ‘Ասպարեզ’ ակումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘SOS Մաշտոցի այգի….Մենք վրան տեղադրեցինք նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ և չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպեցինք ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը. Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք […]
Ասում են` ավելի լավ է նեղության մեջ ապրել, քան` միմյանցից նեղացած: Սակայն մասնագետները հերքում են այս փաստի ճշմարտությունը, հատկապես եթե խոսքը մեծ ընտանիքների մասին է, երբ միմյանց հետ բնակվում են ծնողները, երեխաները եւ վերջիններիս երեխաները: Գիտնականները պնդում են, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է զբաղեցնի իր առանձին բնակելի տարածքը: Իհարկե, եթե ընտանիքի անդամները չեն ցանկանում բախվել […]





























