12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Անահիտ Բախշյան-Տիգրան Սարգսյան ագրեսիվ հարցուպատասխանից

Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը բուռն անցավ: Սամվել Նիկոյան-Լարիսա Ալավերդյան  վեճից հետո եւս մի տհաճ իրավիճակ ստեղծվեց : “Ժառանգության ” պատգամավոր  Անահիտ Բախշյանը կառավարությանը հարց ուղղեց Վարդենիսի դպրոցի վերանորոգման հետ կապված:

Նա նշեց, որ Վարդենիսի դպրոցի  վերանորոգման համար կառավարությունը միջոցներ է հատկացրել դպրոցին, ինչ մասին ծանուցումը դրված է եղել կառավարության պաշտոնական կայքում, սակայն այդ միջոցները, Բախշյանի խոսքով, հասցեատիրոջը չեն հասել:

Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ներողություն հայցելով տիկին Բախշյանից տեղեկացրեց, որ այստեղ տեխնիկական վրիպակ է եղել, Վարդենիսի դպրոցին գումար չի հատկացվել: Անահիտ Բախշյանը վարչապետին ռեպլիկ արեց, թե “սպրդելու համար ներողություն խնդրեք ոչ թե ինձնից, այլ Վարդենիսի դպրոցից” ու հավելեց` “ոնց հավատանք. ասում ենք` փոխվեք, որ հավատանք”:

Վարչապետն անպատասխան չթողեց պատգամավորի դիտարկումն ու հայտարարեց.”Ես կարծում եմ, որ եթե մենք ընդգծված հարգալից վերաբերմունք ենք դրսևորում Ձեր նկատմամբ, ապա էթիկայի կանոնները թելադրում են, որ դա լինի փոխադարձ: Այդ փոփոխությունը, ես կարծում եմ, Ձեր վարքագծի մեջ խիստ անհրաժեշտ է , որովհետև տեղին չէր Ձեր գնահատականը իմ հասցեին և տեղին չէին այն նախադասությունները, որ Դուք ասեցիք:

Ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, թե ինչ է տեղի ունեցել և Դուք դա պետք է ընդունեիք ի գիտություն, որովհետև ցանկացած դեպքում, երբ տեղի է ունենում տեխնիկական վրիպակ , պարտավոր ենք շտկել և տեղյակ պահել”:

Տիգրան Սարգսյանը հավելեց, որ  ՀՀ-ում վթարային դպրոցների մասին կառավարությունը տեղյակ է.“Այդ վերանորոգումները մենք չենք կարողանում ավարտին հասցնել, որովհետև համապատասխան ֆինանսական միջոցներ այս պահի դրությամբ մենք չունենք”:

“Կարելի է ամեն օր այդ դպրոցներից մեկը ընտրել և ցույց տալ, թե ինչ լրջագույն սոցիալական խնդիրներ կան ՀՀ-ում: Դրանք մեր պրոբլեմներն են, և մենք ձեզ հետ միասին շատ լավ գիտենք, թե մեր երկիրն ինչ պրոբլեմներ ունի:

Մեր պետությունը քայլ առ քայլ այդ պրոբլեմների լուծման գործում առաջ է գնում եւ չեմ կարծում, որ այս չորս տարիների մեր համատեղ աշխատանքը Ձեզ թույլ է տալիս այդպիսի գնահատականներ տալ վարչապետին եւ կառավարությանը: Կարծում եմ, որ սա այն թեման չէ, որի շուրջ մենք պետք է անիմաստ բանավեճ ծավալենք ”,- եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ