13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Շանն արգելել են մասնակցել սիրելի տիրոջ հոգեհանգստին

Շվեդ թոշակառուի շանը թույլ չեն տվել մասնակցել  քաղցկեղից մահացած տիրոջ հոգեհանգստին: Շանը վերջին հրաժեշտից զրկելու որոշումը պատկանում է տեղի եկեղեցու ծառայողին:

Հանգուցյալ Վիլլի Թերնի այրին նշել է, որ իր ամուսինը շատ կցանկանար, որ Միլո անունով իրենց շնիկը հրաժեշտ տար նրան, քանի որ նրանք երեխաներ չեն ունեցել եւ շանը վերաբերվել են` որպես իրենց երեխային:

Կինը պատմել է լրագրողներին, որ սգո արարողությունից առաջ թույլտվություն է խնդրել շանը բերելու համար, բայց նրան մերժել են: Քահանան նշել է, որ դա ներկաների շահերից է բխում, քանի որ նրանց մեջ կարող են լինել այնպիսիները, ովքեր ալերգիա ունեն շներից:

Քահանան նաեւ ավելացրել է, որ շան ներկայությունից հետո ստիպված կլինեն եկեղեցին մաքրել, ինչի դեպքում դժվարություններ կլինեն` կապված շինության հնության հետ: Նա հանգուցյալի կնոջը խորհուրդ է տվել  շան հրաժեշտը տիրոջ հետ կազմակերպել կամ հոգեհանգստից առաջ կամ հետո:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ