15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ արիները այսօր տոնում են Ամանորը` Արաքսի ափին

Արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Նոր Տարին:

2012թ. այդ օրը, լուսաբացին, ներկայիս Հայաստան-Թուրքիա սահմանային մի հատվածում (իրականում՝ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանների սահմանին) հայ արիները եւ ազգայնականները նշել են Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը:

Այնուհետեւ՝ Գառնո Արիական-հեթանոսական տաճարում արիական հայերը (նաեւ այլազգի հյուրերը) փառաբանել են Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի հերթական (երկրային) վերածնունդը: Ծեսին եւ տոնակատարությանը մասնակցել են Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները, հայորդի-արորդիներ ՀՀ մարզերից, Արցախից եւ Ջավախքից, սփյուռքահայեր:

Տոնական ծեսը կատարել են Հայ Արիական միաբանության Հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով փառաբանվել են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես՝ օրվա խորհրդի տերը՝ Վահագն Աստվածը:

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն է կատարել Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, իսկ ամանօրյա տոնախմբությունը նշվել է ՀԱՄ կենտրոնական գրասենյակում:

Henaran.am-ին հաղորդում են Հայ-արիական միաբանության լրատվական կենտրոնից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ