07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը պատկանում է ամենասակավ անտառներ ունեցող երկրների թվին

Այսօր անտառների պահպանության միջազգային օրն է: Այդ առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ‘’Հայաստանի անտառներ’’  հասարակական կազմակերպության նախագահ Նազել Վարդանյանն ըդգծեց, որ ծառահատումները Հայաստանում կատարվում են ոչ միայն վառելիքի խնդիր լուծելու, այլ նաեւ մեծ մասամբ փայտագործության մեջ օգտագործելու նպատակով: Նրա խոսքով` 2003 թվականի համեմատ 2-ից 3 անգամ նվազել են հատումները։ Ն. Վարդանյանի կարծիքով` մարդիկ կդադարեն փայտը որպես վառելիք օգտագործել, եթե գազի կամ էլեկտրաէներգիայի գինն ավելի մատչելի լինի:

Բանախոսը կարծիք հայտեց, որ անտառային ֆոնդից հսկայական տարածքներ կամ օտարվում են, կամ սեփականաշնորհվում` հաճախ կառավարության որոշումներով:

Ն. Վարդանյանը հիշեցրեց Դիլիջանի արգելոցի տարածքում ՊԵԿ-ին տրամադրված տարածքը, որտեղ նախատեսվում է հանգստյան տուն կառուցել կոմիտեյի աշխատակիցների համար: ‘’Թող անտառ տնկեն, իրենց հանգիստը կազմակերպեն, ոչ թե անտառը հատեն` ճեմուղիներ կառուցեն’’:

Ասուլիսի մյուս բանախոսը` Գյուղատնտեսության նախարարության ‘’Հայ անտառ’’ պետական ոչ առեւտրային կազմակերպության  տնօրենի տեղակալ Ռուբեն Պետրոսյանն ընդգծեց, որ Հայաստանը պատկանում է ամենասակավ անտառներ ունեցող երկրների ցանկին: ‘’Երկու անգամ պետք է ավելացնենք անտառապատ տարածքները: Տարեկան 5 հազար հա անտառ տնկելու դեպքում 50-ից 60 տարում այլեւս չենք համարվի սակավանտառ երկիր’’,- ասաց նա:

Ռուբեն Պետրոսյանը, խոսելով անտառների խնդիրների մասին, ասաց, որ աշխարհում ամեն տարի 13 միլիոն հա անտառ է վերանում: 1993 թվականի տվյալների համաձայն` մեր երկրի անտառածածկը կազմել է 334 հազար հա, իսկ վերջին ուսումնասիրության համաձայն այն 332 հազար է:

Պետրոսյանի խոսքով` անտառի քանակական տվյալները ունենալուց հետո, ‘’Հայանտառ’’-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կենսաբազմազանության կայուն կառավարում ծրագրի շրջանակներում այս տարի նախատեսում է անցկացնել անտառների որակական տվյալների մասին ուսումնասիրություն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ