16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մահացել է հանճարեղ Տոնինո Գուէռան

Այսօր ‘Ոսկե Ծիրան’ կինոփառատոնի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Տոնինո Գուէռան գնաց միանալու իր հաճարեղ ընկերներին՝ Ֆեդերիկո Ֆելինիին, Միքելանջելո Անտոնիոնիին, Թեո Անգելոպուլոսին եւ այլ կինոյի մեծերին, որոնց հետ աշխատել էր այս աշխարհում, ում հետ ստեղծել էր 60-80-ականների կինոարվեստի գագաթը համարվող ֆիլմերը:

Տոնինոն մեր փառատոնի լավ բարեկամն էր: Առաջին իսկ Երեւան այցելելուց սիրեց Հայաստանը, նրա մարդկանց, “Ոսկե ծիրանը”: Մենք էլ սիրեցինք այդ պարզ ու անսահման կենսասեր մարդուն, քանի որ նրան հնարավոր չէր չսիրել: Նա ոչ միայն նվիրել էր իրեն կինոյին, պոեզիային, արվեստին, նա նվիրում էր իրեն յուրաքանչյուրին, ում հանդիպում էր:

Տոնինո Գուէռան առաջինն էր Փարաջանովի կալանավայրում՝ կաթի շշի կափարիչներիցից ստեղծաց փալերները դարձրել հուշամեդալ եւ նվիրել Ֆելինիին: Մենք էլ նրա օրինակով սահմանեցինք այդ նույն Թալերը որպես համաշխարհային կինոյում վաստակի համար պարգեւ: Առաջիններից մեկն այդ պարգեւին արժանացավ Տոնինո Գուէռան:

Տոնինոյին գնալով այս աշխարհից մի քիչ լույս պակասեց, իսկ կինոյի աշխարհից՝ մի մեծ արեւ’:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ոսկե Ծիրան’ կինոփառատոնի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ