23 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ինչն է կարեւոր երիտասարդ կուսակցականների համար

՛՛Ընդհանուր առմամաբ այսօրվա հայ երիտասարդությունը ապատիա ունի քաղաքական գործընթացների հանդեպ,բայց կան օրակարգային խնդիրներ` կրթություն, աշխատանք, երիտասարդ ընտանիքների հարցեր, արտագաղթ, որոնց  լուծման համար երիտասարդությունը պետք է համախմբվի ու իր մասնակցությունը ցուցաբերի քաղաքական գործընթացներին՛՛,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Արթուր Ղազարյանը` խոսելով քաղաքական պրոցեսներում երիտասարդների ներգրավվածության մասին: Նրա […]

Ընդդիմադիր դաշտը քայքայվեց, քիչ ձայն կհավաքի

Ընդդիմադիր դաշտը քայքայվեց ու քանդվեց, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պակաս ձայներ կհավաքի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: “Սա ծնունդ է նույն ընդդիմադիր դաշտի, ցավոք, դա այդպես է”,-ասաց նա: Արմեն Մելիքյանի խոսքով, իշխանությունը հատուկ մեխանիզմներ կիրառելու կարիք չունի, քանի որ ընդդիմությունը որոշեց մասնակցել ընտրություններին, որոնց կեղծման հնարավորությունը շատ բարձր […]

Կուսակցապետերի ցուցակը ճահիճը էլ ավելի կխորացնի. Արման Մելիքյանը 100 %-անոց մեծամասնական է ուզում

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դեմ է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Նրա համոզմամբ, մեծամասնական ընտրակարգը անպայման պետք է գործի: Այսօր իր տեսակետը լրագրողներին ներկայացնելով, Արման Մելիքյանը նկատել է, որ ֆինանսը, այսպես, թե այնպես, իր դերակատարությունը կարող է ունենալ եւ նույն օլիգարխները կարող են նաեւ համամասնական ընտրակարգով խորհրդարան մտնել: “Կան կուսակցություններ, որոնք համարում են, որ եթե […]

Ավելի վատ, եթե Տարոն Մարգարյանը նման բան չի ասել

‘’Մենք վաղուց գիտեինք, որ շատ իշխանավորներ իրականում տեղյակ չեն օրենքներից կամ հեռու են օրինապաշտ լինելուց, եւ երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛ՀԱՅՔ՛՛ երիտասարդական-ուսանողական միության հետ հանդիպման ժամանակ ասաց. ՛՛ինձ հետ օրենքից մի խոսեք՛՛ մենք զարմացանք նրա անկեղծությունից,  մեր աչքում նա բարձրացավ, որպես ազնիվ իշխանավոր՛՛,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ […]

Ուիթնի Հյուսթոնը հետմահու սկանդալի պատճառ է դարձել /վիդեո/

Ամերկյան “KFI-AM 640” ռադիոկայանի հայտնի հաղորդավարներ Ջոն Կոբիլտը եւ Քեն Չամպոուն պատժվել են վերջերս վախճանված լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին ոչ կոռեկտ արտահայտվելու համար: Ռադիոկայանի ղեկավարության խոսքով` երկու ռադիոհաղորդավարներին ժամանակավորապես արգելվել է եթեր դուրս գալ “անտակտ եւ ոչ կոռեկտ” պահվածքի պատճառով: Սկանդալը ծագել է այն պատճառով, երբ երգչուհուն նվիրված եթերի ժամանակ հաղորդավարները նրա հասցեին արտահայտվելիս […]

Ախթալայում “ասողը” Սերոբի կի՞նն է

Ախթալայում կայացած ցանկացած ընտրությունների ելք որոշվել է Ախթալայի կոմբինատի աշխատակիցների քվեներով /այստեղ մոտ 600 աշխատող կա/, իսկ Ախթալան 3500 բնակիչ ունի: Սա խնդիր է առաջացրել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանի համար, քանի որ նրա հարաբերությունները կոմբինատի ղեկավարության հետ խիստ լարվեցին, երբ հաստաստվեց կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստը: Քաղաքում խոսում են, թե այս ամենում “Խաչիկյանների […]

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

Քրդական “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” կուսակցության անդամ Հասիփ Քափլանը դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մի քանի նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային հետախուզության մի քանի աշխատակիցների դեմ` 2011-ի դեկտեմբերի 28-ին Իրաքի հետ սահմանի վրա կոտորված 34 քրդերի համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Քափլանն իր հայցում նշել է, որ կոտորված քուրդ գյուղացիների […]

ՀՀԿ-ն չի լացում Օսկանյանի համար /վիդեո/

“Վարդան Օսկանյանի անդամակցումը ԲՀԿ-ին ոչ պլյուս է , ոչ մինուս է, այդ մարդու ընտրությունն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը, նշելով, թե ՀՀԿ-ի հետ այն որեւէ կապ չունի եւ չի կարող թուլացնել ՀՀԿ-ն, ինչպես եւ չի կարող թուլացնել կամ ամրացնեկլ ԲՀԿ-ն: “Որ ասեմ, մենք լացում ենք` չէ, չենք լացում էդ պատճառով, […]

Թուրք նախարարի վստահության “գրավականը” վարչապետ Էրդողանն է

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Ֆրանսիայում էլ կասի, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, հաղորդում է “Mynet”-ը: Բաղըշին խնդրել են մեկնաբանել շվեյցարական իշխանությունների` իր դեմ սկսած հետաքննությունը: Նախարարը հայտնել է, որ ինքը չի կարող փոխել իր կարծիքը նույն հարցի շուրջ` տարբեր երկրներում գտնվելով: “Շվեյցարիայում ասել եմ, Ֆրանսիայում էլ կասեմ: Աշխարհի բոլոր մասերում […]

Բաղդասարյանը Բաղդասարյանից հեռանալը ծանր է տանում

ՕԵԿ-ից օրերս հեռացված ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ մանդատը “Օրինաց երկրինը” չի, ու ինքը դա վաստակել է ընտրողների քվեներով: “Ես շարունակելու եմ մնալ պատգամավոր եւ վայր չեմ դնելու մանդատս”,-ասաց նա: Մեր այն դիտարկմանը, որ եթե փորձեն այլ տարբերակներով ազդել Գագիկ Բաղդասարյանի վրա, պատգամավորը ասաց. “Ես շարժվել եւ շարժվելու եմ ԱԺ օրենք-կանոնակարգով”,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված