22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

“ՆԻԿՕ”-ի գործով կան ձերբակալվածներ

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից,  Երեւանի Տիգրանյան փողոցում գտնվող “ՆԻԿՕ”  կահույքի սրահի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործով արդեն ձերբակալվածներ կան: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝ 20-ամյա Էդգար Նահապետյանը եւ 19-ամյա Նարեկ  Մանվելյանը: Ըստ մամուլի հրապարակումների` երկուսն էլ սովորում են Հայաստանի տնտեսագիտական համալսարանում:

Անվտանգ անցում` սահուն սահմանով.Հայաստանի սահմանները կառավարվում են

“Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրն  ենթադրում է  միջազգային կազմակերպությունների միջեւ եղած միջգերատեսչական, երկկողմանի եւ տարածաշրջանայաին համագործակցությունը եւ գտնվում է անցումային  փուլում”   հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը: Նա   նշեց, որ այն թույլ է տալիս արդյունավետ եւ համապարփակ մոտեցում ցուցաբերել սահմանի կառավարմանն առնչվող […]

Բաց նամակը Հայաստանից կուղղվի Սպիտակ տուն, Կրեմլ, Ելիսեյան պալատ

“Շուշի” հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, միջազգայնագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր ներկայացրեցին  իրենց բաց նամակը Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին` Ադրբեջանական հանրապետության ենթադրյալ սահմանների եւ նրա տարածքային ամբողջականության պահանջների անօրինականության մասին:  Նամակում մասնավորապես ասվում է. “Լեռնային Ղարաբաղի խնդրում ասես իրար են բախվել հարցի լուծման միջազգայնորեն ընդունված երկու իրարամերժ մոտեցումներ` ԼՂՀ ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքն ու […]

Սահարա անապատում ձյուն է տեղացել

Եղանակային անոմալիաները նոր անակնկալներ են բերում: Թուրքիայի հյուսիսում ուժեղ ձնաբքի պատճառով առեւտրի կենտրոնի տանիքն է փլվել, արդյունքում` 2 զոհ է գրանցվել: Սերբիայի հարավի լեռնային շրջաններում փակվել են ճանապարհները: Ձյան շերտը 1,5 մ բարձրության է հասնում: Մի շարք բնակատեղիներ մնացել են առանց էլեկտրականության: Սակայն ամենազարմանալի “ձմեռային անակնկալը” տեղի է ունեցել Ալժիրում. Սահարա անապատում ձյուն է եկել: […]

Դեսպանները նախագահականում էին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզը եւ տիկին Քեթրին Ջեյն Լիչը: Նախագահը շնորհավորել է դեսպաններին` մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ իրենց փորձառությամբ եւ համատեղ աշխատանքով […]

ԶՈւ մահվան ելքով դեպքերն ակնհայտորեն նվազել են. ցուցանիշները զինդատախազին դեռ չեն գոհացնում/վիդեո/

ՀՀ զինված ուժերում 2011 թվականին արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Նրա խոսքով, նախորդ տարվա ընթացքում  արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված 36 դեպք, 2010 թ. 54 դեպքի դիմաց: Արձանագրված դեպքերից  30-ը կատարվել է  հանցագործության հետեւանքով, այդ թվում 10-ը` հակառակորդի կողմից կատարված: “Մենք […]

Հոլիվուդում որոշել են շներին մրցանակ շնորհել /վիդեո/

Հոլիվուդում հատուկ  “Colden Collar Award” կինոմրցանակ է սահմանվել ֆիլմերում եւ հաղորդումներում հանդես եկող շների համար: “Ոսկե դնչկալ” մրցանակին հավակնող շների անունները հայտարարվել են հատուկ արարողության ժամանակ, որը վարել են դերասանուհի Պենելոպա Էնն Միլլերը եւ Ուգգի անունով շնիկը, ով խաղացել է “Արտիստ” ֆիլմում: Շների համար նախատեսված մրցանակը սահմանել է  “Dog News Daily” պորտալը, որը նախատեսված է […]

Օտարալեզու ֆիլմերի “Օսկար”-ի հավակնորդները

Ամերիկյան կինոակադեմիան պաշտոնապես հայտարարել է “Օտար լեզվով լավագույն ֆիլմ” անվանակարգում հավակնորդ ֆիլմերի ցանկը: Դրանք են` կանադական “Մսյո Լազար”, գերմանական “Պինա”, դանիական “Սուպերդասական”, իրանական “Նադերի եւ Սիմինը բաժանումը”, իսրայելական  “Նկատառում”, մարոկկոյական “Օմարն ինձ սպանեց”, լեհական “Մթության մեջ”, թայվանական “Ծիածանի ռազմիկները”, բելգիական “Հաստագլուխը” ֆիլմերը: Այս կերպ “Օսկարի” նախընտրությունները հաստատվեցին, քանի որ ֆավորիտների թվում են կրկին հայտնվել բարձր […]

Վրացի գործընկերը պատասխանեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակին

Վրացական  “Պիրվելի” լրատվական գործակալությունը հունվարի 18-ին իր երեկոյան թողարկման մեջ նշել է, որ Վրաստանի ԱԺ փոխխոսնակ Փրիդոն Թոդուան վճռականորեն հերքել է “Новости-Армения”-ի կողմից տարածված տեղեկատվությունը, թե Բաքվում գտնվելով ինքը հայտարարել է, որ “Վրաստանը եւ Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետեւ այդ իրենց հողերն են”: “Պիրվելի”-ի հետ հարցազրույցում Փ. Թոդուան, մասնավորապես, հայտարարել է. “Ես նման բան չեմ […]

Հնարավոր է, որ Գերմանիայում եւս ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

Մարդու իրավունքների հարցերով Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալիստական միությունների խորհրդարանական խոսնակ Էրիկա Շտայնբախը հայտնել է, թե հնարավոր է, որ Գերմանիայում եւս ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Շտայնբախն ընդգծել է, որ իր եւ իր կուսակցական ընկերների համար ավելի քան ակնհայտ է, որ նման իրողություն եղել է, սակայն քիչ հավանական է, որ մյուս խմբակցություններն էլ կողմ կքվեարկեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ