16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Վարչապետն ասաց` ոմանք նախանձում են իր եւ Տարոն Մարգարյանի հարաբերություններին /վիդեո/

Մաշտոցի պուրակի հարցում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեսակետները համընկնում են: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ: “Մենք դեմ ենք, որպեսզի տաղավարներ լինեն մեր այգիներում, ընդ որում, մշտական կարգավիճակով։ Դրա համար մենք ունենք հստակ մոտեցում, որ դրանք ժամանակավոր են և պետք է դուրս բերվեն”,-հայտարարեց Տիգրան […]

Մեր ընդդիմախոսների փաստարկները քաղաքական են. վարչապետը` “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի քննադատներին

Պատրաստվում է արդյոք կառավարությունը կրկին հետ կանչել “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծը` հաշվի առնելով պատգամավորների քննադատությունները: Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հարցն ուղղվեց: “Այն հարցադրումներըլ, որ ներկայացվել են մեզ, ավելի շատ ունեն քաղաքական բովանդակություն եւ պայմանավորված են նախընտրական տրամադրություններով”,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշեց, որ նախագծի […]

Մարտի 1-ին հայ արիները փառաբանելու են Հայր Արային

Հայ-արիական միաբանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.’ Առաջին անգամ է, որ մերօրյա հայ արիադավան-հեթանոս համայնքում մարտի 1-ին կնշվի Աստվածահայր Արայի հրաշագործության տոնը: Հայր Արան հայ տեսակի Հայր Աստվածը՝ Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածն է: Երկրում, նաեւ Հայկական լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է երկրային նիրհած բնությունը: Եվ […]

Բնապահպանական երեք հարց կառավարությանը

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարությանը հարց ուղղեց Զանգեզուրի, Թեղուտի խնդիրների եւ Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ Քաջարանի հետ կապված հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի որոշ տարածքներում բացառիկ`գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու […]

Մահ բանակում. քննչական խումբը դեպքի վայրում է

Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը: Ըստ աղբյուրի, միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Դավթյանը  Henaran.am-ին տեղեկացրեց, որ քննչական […]

Մերիլին Մոնրոն կդառնա Կաննի կինոփառատոնի խորհրդանիշը

Լեգենդար Մերիլին Մոնրոն կդառնա Կաննի 65-րդ կինոփառատոնի խորհրդանիշը: Այդ մասին տեղեկացնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը: 2012-ի օգոստոսին կլրանա Մոնրոյի մահվան 50-րդ տարելիցը: Դերասանուհին մահացել է 1962-ի օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում` 36 տարեկանում: “Մահվանից 50 տարի անց էլ Մերիլինը մնացել է կինեմատոգրաֆիայի գլխավոր դեմքերից մեկը: Նրա գեղեցկությունը, առեղծվածային կերպարը եւ գայթակղելու հմտությունները այսօր էլ շարունակում են […]

‘Հաջողակ’ խարդախը սովորական զարդերը վաճառել է որպես ոսկեղեն

Փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Գ.-ին: Պարզվել է, որ նա հունվար ամսին երեւանյան մի վաճառակետից 5.000 դրամով դեղին մետաղից պատրաստված զարդեր է գնել, հարգավորել եւ որպես ոսկեղեն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, գրամը 10.000 դրամով (ընդհանուր` 117 գրամ) վաճառել […]

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 17:00 դրությամբ

Փետրվարի 29-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը`Գեղարքունիքի մարզի հատվածում: Դժվարանցանելի է Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհը եւ Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհերով երթեւեկելուց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները […]

Գողություն` նորապսակների սեղանից

Փետրվարի 27-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երեւանի հարսանյաց սրահներից մեկի 29-ամյա մատուցողին, որը փետրվարի 12-ին երիտասարդ մի զույգի հարսանյաց հանդիսության ընթացքում նորապսակների սեղանից գողացել է հարսանյաց նվերներից մեկը՝ ծրար, որի մեջ եղել է 320.000 դրամ: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Ո՞ր քաղաքում են բնակվում աշխարհի ամենահմայիչ տղամարդիկ

Կազմվել է այն քաղաքների ցանկը, որտեղ բնակվում են աշխարհի ամենահմայիչ տղամարդիկ: Ցանկը կազմել է “Travelers Digest” պորտալը, որն զբաղվում է զբոսաշրջության ոլորտի նորություններով: Առաջին տեղն են զբաղեցրել շվեդական մայրաքաղաք Ստոկհոլմում  բնակվող տղամարդիկ: Ցանկի հեղինակները ասում են, որ շվեդներին սխալմամբ սովորաբար համարում են սառը եւ մենակությունը գերադասող: Իրականում, նրանք շատ լավ են իրենց դրսեւորում հասարակության մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ