19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բենզինի գինը գերազանցեց վերջին 1 տարվա ցուցանիշը

Այսօր` մարտի 26-ին Երեւանի բենզալցակայաններում բենզինը թանկացել է 20 դրամով: Պրեմիում դասի բենզինի գինն առաջին անգամ վերջին 1 տարում գերազանցել է 500 դրամը` կազմելով 510 դրամ 1 լիտրի համար: Ռեգուլյար տեսակի բենզինի գինը 490 դրամ է: Սուպեր տեսակի բենզին մեծամասամբ չի առաջարկվում:

Բենզալցակայաններում Henaran.am-ի հարցումներին ի պատասխան, վաճառողները չբացառեցին, որ բենզինը կթանկանա նաեւ վաղը կամ մյուս օրը:

Ամենայն հավանականությամբ` բենզինի թանկացումը հետեւանք է Իրանի շուրջ լարվածության աճի: Եվրամիության որոշ երկրներին նավթի վաճառքը դադարեցնելու մասին Իրանի ընդունած որոշումից հետո բենզինը թանկանում եւ ՄՆ-ում, եւ Եվրամիության երկրներում:

Ընդ որում` եվրոպական մայրաքաղաքներում բենզինը թանկանում է ոչ թե օր-օրի, այլ ժամ առ ժամ: Ըստ վերջին տեղեկությունների` եվրոպական որոշ մայրաքաղաքներում բենզինի գինը գերազանցում է լիտր/2 եվրո արժեքը, ինչը ռեկորդային է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ