04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Բերդում մակարոն են արտադրում /վիդեո/

 “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկում արդեն մի քանի օր է, ինչ մակարոն են արտադրում: Կալանավորների յուրօրինակ զբաղվածությունը հնարավոր դարձավ “Աջակցություն դատապարտյալին” հիմնադրամի աջակցությամբ: Մակարոնի արտադրամասում աշխատում են 3 դատապարտյալ, բայց աշխատողների թիվը համալրվելու է: Առայժմ 3 տեսակի մակարոն է արտադրվում, ժամում մոտավոր հաշվարկներով 80 կգ:  Դատապարտյալը համարվում է պայմանագրային դաշխատող,  աշխատանքի դիմաց  վարձատրվում է,  իսկ աշխատավարձը փոխանցվում է ընտանիքին: […]

Հրդեհ Վանաձորում

Կիրակի,  ժամը 21.55-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի  Աղայան փողոցի թիվ 85 շենքի 50-րդ բնակարանում: Հրդեհի հետեւանքով այրվել է Ա. Եգանյանին պատկանող բնակարանի հյուրասենյակի մանրահատակը, որից հետո հրդեհը տարածվել է ամբողջ հյուրասենյակով: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Տանտիրոջ խոսքով,  հրդեհի պատճառով տան 5 քմ տարածքը մոխիր է դարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, կատարված […]

Աչքներս լույս, Լյուսիա …

Հունվարի կեսերից ադրբեջանական կայքերը սկսեցին կանխատեսել, թե ով է ներկայացնելու Հայաստանը Բաքվում կայանալիք Եվրատեսիլին: Այն որ հավանական թեկնածուներից մեկի՝ ԱՄՆ-ում բնակվող հայազգի երգչուհու՝ Լյուսիա Մունի մանկությունն անցել էր Բաքվում, Ադրբեջանի ԶԼՄ-ներում դարձավ աչքալուսանքի պես մի բան:  Henaran.am-ը տեղեկացրել էր իր ընթերցողներին ադրբեջանական ապատեղեկատվության մասին: Այնուհետև հայկական լրատվամիջոցները՝ այդ թվում Henaran.am-ը, ներկայացրեցին Լյուսիա Մունի հետ հարցազրույցը, որտեղ երգչուհին պատմում էր իր հայկական արմատների, Բաքվի ջարդերի և Հայաստանը […]

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահն ու պատգամավորները ԼՂ դիրքերում էին /ֆոտո/

ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ փետրվարի 18-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Պատվիրակության անդամները հանդիպել են զորամասի սպայական և զինվորական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ ՀՀ […]

“Մեջքից խփելը շան տղություն է …” /վիդեո/

  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` փետրվարի 18-ին կայացած Երկրապահ կամավորականների 9-րդ համագումարին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա  նաեւ տոնական ֆուրշետին մասնակցեց, ինչն ուղեկցվեց Դավիթ Ամալյանի, Արսեն Գրիգորյանի, Մկրտիչ Մկրտչյանի եւ այլոց կենդանի կատարումներով: Նախագահի հետ բոլոր երկրապահները, հյուրերը բաժակ էին զարկում, խմում եւ հիշում մարտի դաշտում անցկացրած օրերը: Հետաքրքիր է, որ  երկրապահները […]

“Ես սիրում եմ քեզ, Ուիթնի” …. Հյուսթոնի հուղարկավորությունը /ուղիղ/

Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը տեղի կունենա այս գիշեր` Հայաստանի ժամանակով ժամը 1.00-ին, Ամերիկայի ժամանակով` 12.00-ին: Հուղարկավորության արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվելու է մի քանի արբանյակային հեռուստաընկերություններով եւ ինտերնետային “Leavestream” պորտալով: Հուղարկավորության արարողությանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետեւել այստեղ` սկսած ժամը 1.00-ից: Հիշեցնենք, որ համաշխարհային մեծության այս աստղը 49 տարեկան հասակում հանկարծամահ եղավ փետրվարի 12-ին` ԱՄՆ ժամանակով 03:55 -ին Բեւերլի Հիլթոն  […]

Մանվել Գրիգորյանի տարօրինակ ասուլիսը /վիդեո/

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը միության 9-րդ համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց, նա ով  Երկրապահների միությունը համարում է հակաիշխանական կառույց, սխալվում է. “Հիշեք, որ այն ստեղծվել է Ազգային  ժողովի  որոշմամբ,  որը  անմիջական պետականորեն  միշտ գործել է իր հիմնադրման օրից: Երկրապահը  հակաիշխանական  չի կարող լինել”,-ասաց նա:  Հարցին, թե ինչու համագումարին չէին մասնակցում միության անդամներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահը պատասխանեց, որ 35.000 […]

1000-ից ավելի ադրբեջանական կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 250 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 1000-իվ ավելի կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Henaran.am-ին հաղորդում […]

Բանակն ու երկրապահն այսօր մի բռունցք են. Սեյրան Օհանյան

  ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ԵԿՄ 9-րդ համագումարին. ‘Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի՛ ներկաներ, զինակից ընկերներ, Պատերազմներն ավարտվում են ոչ թե զինադադարների կնքմամբ, խաղաղության հաստատման համաձայնագրերի ստորագրմամբ, այլ այն ժամանակ, երբ սերունդները յուրացնում են պատերազմի դասերը, երբ պետական կառույցների ու հասարակության ամենատարբեր շերտերի ջանքերը միավորվում են խաղաղությունն ամրապնդելու համար, եւ այդպիսով բացառվում է դրա […]

ԵԿՄ-ն պատրաստ է ենթարկվել Սերժ Սարգսյանի հրամաններին` հիշեցին մարտի դաշտը

ԵԿՄ 9-րդ համագումարից հետո հրավիրված ասուլիսում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք նրա ելույթներից կարելի է եզրակացնել, որ ընտրություններում սատարելու են Հանրապետական կուսակցությանը, Մանվել Գրիգորյանն  ասաց.’ Մենք ասել ու ասելու ենք. ԵԿՄ-ն սատարելու է մեր մարտական ընկերոջը` Սերժ Սարգսյանին: Պատերազմի դաշտում նա հրամանատար էր, մենք նրա հրամաններին ենթարկվում էինք, այսօր էլ երկրապահը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված