07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

104-ամյա հաշմանդամ բրիտանացին նոր ռեկորդ է սահմանել /վիդեո/

Բրիտանացի 104-ամյա Փեգգի Մաքալփինը պարապլանով թռիչք է կատարել` դառնալով մոլորակի ամենատարեց բնակիչը, ով համարձակվել է նման թռիչքի դիմել:

Վերջին ժամանակներս տեղաշարժվելով բացառապես հաշմանդամի սայլակով, թոշակառուն թռիչքն իրագործել է Կիպրոսի հյուսիսում գտնվող ժայռերից մեկի վրայից` շուրջ 730 մ բարձրությունից: Թռիչքի ժամանակ նրան ուղեկցել է հրահանգիչը:

5 տարվա մեջ սա երկրորդ ռեկորդն է Մաքալփինի համար: Օդ բարձրանալ երկարակյաց կինը որոշել էր այն բանից հետո, երբ նախորդ տարի Գինեսի ռեկորդների գրքից նրանից առաջ էր անցել ամերիկյան Յուտա նահանգի 101-ամյա բնակչուհին:  Այժմ Մաքալփինը Գինեսի ռեկորդների գրքի  ներկայացուցիչներից սպասում է նոր ռեկորդի պաշտոնական հաստատմանը:

http://youtu.be/OUmmdixjApc

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ