11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԲՀԿ-ի աքլորային մոտեցումը` “Не догоню, так согреюсь”

‘’Եթե Հանրապետականը միայնակ մեծամասնություն ունենա, նա Սերժ Սարգսյանի քաղաքականության շնորհիվ կրկին կոալիցիա կստեղծի, ով որ կգա, կգա, դա արդեն այդ ուժերի որոշումն է’’,- ն Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը`  կանխատեսելով ՀՀԿ-ԲՀԿ հետագա քայլերի տրամաբանությունը Ազգային ժողովում:

Սոցիոլոգի կարծիքով`  եթե Հանրապետականը մեծամասնություն չկազմի, իսկ ՕԵԿ-ը անցնի խորհրդարան, ՀՀԿ-ն  կոալիցիա կստեղծի ՕԵԿ-ի հետ:

Ըստ Ադիբեկյանի, եթե ԲՀԿ-ն մեծամասություն չունեցավ, ապա կառավարական լծակները պահպանելու համար պիտի գա ու նորից մտնի ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ:

‘’Կոալիցիոն հուշագրի ստորագրումը ԲՀԿ-ին  այդքան էլ  պարտադրված չէր, որքան նրանք են կարծում, որ դա այդպես է: Աքլորի պատմության նման է, երբ աքլորը հավի ետեւից է ընկնում ու մտածում`.’’Не догоню, так согреюсь’’, հիմա նույնը կոալիցիոն հուշագրի դեպքում է. եթե ԲՀԿ-ն չկարողանա մեծամասնություն կազմել խորհրդարանում, գոնե կպահպանի կոալիցիոն հնարավորությունը  եւ  դրանով իսկ`  իշխանական լծակները, ահա ինչու ԲՀԿ-ն քննադատելով հանդերձ իշխանությանը, այնուամենայնիվ, հետ չվերցրեց իր ստորագրությունը կոալիցիոն հուշագրից’’,- եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ