Սթիվեն Սփիլբերգի հիմնադրամը կթվայնացնի Հայոց ցեղասպանության մասին տեսանյութերը
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի ղեկավարությունն ապրիլի 15-ին կազմակերպում է դրամահավաք` “Մի թողեք, որ նրանց ձայները խլանան” միջոցառման շրջանակներում: Դրամը կօգտագործվի Հայոց ցեղասպանության մասին շուրջ 400 տեսանյութերի թվայնացման համար, հաղորդում է “Regnum” գործակալությունը: Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնել է, որ Կալիֆորնիայի համալսարանի “Շոա” հիմնադրամը հիմնադրել է ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: “Նախատեսվում […]





































