22 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

76 տուժածից 25-ը վերակենդանացման բաժանմունքներում են

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  հոսպիտալացված 154 քաղաքացիներից 76-ը մայիսի 5-ին` ժամը 08.30-ի դրությամբ դեռեւս  գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում: Մուրացան բժշկական կենտրոն են տեղափոխվել՝ Հովասափյան Քրիստինե՝ (1995 թ.) միջին ծանրության Զալումյան Մարիամ՝ (18 տ. 1994 թ.) դուրս է գրվել Արսենյան Ալվինա՝ (4 տ. […]

“Լռության օրվա” խորհուրդը. Առավոտ

 “Առավոտ” օրաթերթը իր խմբագրականում անդրադարձել է մայիսի 5-ի “լռության օրվան”: “Հաշվի առնելով մեր իրականության առանձնահատկությունները` ընտրություններից առաջ լռության օր հայտարարելն այնքան էլ իմաստալից չէ: Նախ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր լռել սոցիալական ցանցերում, եւ արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է վերահսկել եւ արգելակել կարգավիճակներ եւ մեկնաբանություններ գրելը, ասենք, “Ֆեյսբուքում”: Երկրորդ` քարոզչության եւ “չքարոզչության” սահմանագիծը բավականին […]

Սրճարանի ծեծկռտուքը քաղաքական չի եղել. Ժողովուրդ

Մայիսի 3-ին, ըստ նախնական տեղեկությունների, Արարատի մարզի Մասիս քաղաքի “Եվրո+” սրճարանում երկու քաղաքական ուժերի միջեւ տեղի է ունեցել բախում: Համաձայն շրջանառվող լուրերի` միջադեպի ընթացքում լսվել են կրակոցներ, մասնակիցներից մեկը` Կարեն Տ.-ն, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի “Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոց: Այս մասին գրում է “ժողվուրդ”-ը, որի թղթակիցը եղել է  դեպքի վայրում: Բնակիչների հետ զրույցից պարզվել է, […]

“Փուչիկները փչողի մամային, պապային ու հորքուրին փչեմ գազով”

Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած միջադեպը քննարկումների առիթ է տվել սոցիական կայքերում: Հիշեցնենք, որ  տեղի ունեցած համերգի ժամանակ գազով լի փուչիկներ են պայթել: Արդյունքում մարդիկ են տուժել: Տարբեր վարկածներ են շրջանառվում, թերեւս մեկը, որ փուչիկների մեջ մեթան չի լցվել, այլ սովորական գազով: Միջադեպը քաղաքական շահարկումների առիթ տվեց: Օգտատերերից մեկը առաջարկում է մի քանի ժամ համբերել: […]

28-ը վերակենդանացման բաժանմունքում, 63-ը դուրս են գրվել

Մայիսի 4-ի երեկոյան մայրաքաղաքի բժշկական հաստատություններ է դիմել 154 տուժած քաղաքացի: Henaran.am-ին փոխանցում են առողջապահության նախարարությունից: Մայիսի 5-ի գիշերվա ժամը մեկի դրությամբ մայրաքաղաքի բժշկական կենտրոններում 98 հիվանդ է գտնվում, որոնցից 28-ը` վերակենդանացման բաժամունքներում: Հոսպիտալացված հիվանդներից 63-ը դուրս են գրվել: Վերակենդանացման բաժամունքներում գտնվողների առողջական վիճակը գնահատվում է միջին և ծանր: Բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: […]

Աղոթե՛նք տուժածների համար, մեղավորները կպատժվեն. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է. “Սիրելի՛ հայրենակիցներ, Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից: Իրավապահ մարմինները […]

Հայաստանում “լռության օր է”

Եվ այսպես, ըստ “Ընտրական օրենսգրքի” Հայաստանում սկսվեց “լռության օրը”: Սա նշանակում է, որ մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով առաջադրված թեկնածուները այլեւս իրավունք չունեն քարոզչության:

Սադրա՞նք ՀՀԿ-ի դեմ

ՀՀԿ հանրահավաքի ժամանակ, փուչիկների պայթյունի հետեւանքով հրդեհ է բռկվել, ինչի արդյունքում տուժել էն մոտ 145 մարդ: Սրանք համապատասխան մարմիններից ստացված ամենավերջին տվյալներն են: ՀՀԿ-ին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները չեն բացառում վարկածը, որ կատարվածը սադրանք է եղել  կուսակցության դեմ:

ԱԻՆ-ը հրապարակել է տուժածների ցանկը

Հայաստանի ԱԻ նախարարությունը հրապարակել է Հանրապետության հրապարակում պայթյունից տուժածներից մի քանիսի անունները: Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության եւ շտապօգնության հերթապահ մասերը:  Նախնական տվյալներով` ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոն […]

Մենք աղոթում ենք բոլորի համար. ՀՀԿ

ՀՀԿ մամուլի խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին` Henaran.am-ին ասել է, որ չի կարելի  “աչոկներ հավաքել”: “Բոլորը մեր եղբայրներն են, մեր քույրերն են, մեր երեխաներն են: Փառք Աստծո , ոչ մեկի առողջությանը վտանգ չի սպառնում: Մենք բոլորին շուտափույթ ապաքինում ենք մաղթում եւ աղոթում ենք նրանց համար”,-ասաց Շարմազանովը: ՀՀԿ խոսնակը մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ