“Փուչիկները փչողի մամային, պապային ու հորքուրին փչեմ գազով”
Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած միջադեպը քննարկումների առիթ է տվել սոցիական կայքերում: Հիշեցնենք, որ տեղի ունեցած համերգի ժամանակ գազով լի փուչիկներ են պայթել: Արդյունքում մարդիկ են տուժել: Տարբեր վարկածներ են շրջանառվում, թերեւս մեկը, որ փուչիկների մեջ մեթան չի լցվել, այլ սովորական գազով:
Միջադեպը քաղաքական շահարկումների առիթ տվեց: Օգտատերերից մեկը առաջարկում է մի քանի ժամ համբերել: “Չեք տեսնում ինչ վիճակում են հոգեբանական ճնշումը մի կողմից, մնացածը վախն ու սարսափ”,-գրում է նա:
Տուժած Արմինե Բարսեղյանը կոչ է անում ՞Սիրելի ընկերներ, ես հիվանդանոցում եմ, ունեմ որոշ այրվածքներ: Իմ ավագ ընկերներն իմ կողքին են: ԱՄՈԹ նրանց, ովքեր փորձում են որոշ թյուր տեղեկություններ տարածել մեր մասին: Շնորհակալ եմ բուժանձնակազմից եւ իմ հարազատ կուսակցության ընկերներից՞,-ասում է Արմինեն:
Իսկ բլոգեր Սամվել Մարտիրոսյանը պարզապես մի նախադասություն է գրել: “Փուչիկները ջրածնով փչողի մամային, պապային ու հորքուրին փչեմ գազով” …