Մենք աղոթում ենք բոլորի համար. ՀՀԿ
ՀՀԿ մամուլի խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին` Henaran.am-ին ասել է, որ չի կարելի “աչոկներ հավաքել”:
“Բոլորը մեր եղբայրներն են, մեր քույրերն են, մեր երեխաներն են: Փառք Աստծո , ոչ մեկի առողջությանը վտանգ չի սպառնում: Մենք բոլորին շուտափույթ ապաքինում ենք մաղթում եւ աղոթում ենք նրանց համար”,-ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը մեկ անգամ եւս կոչ է անում բոլորին չշահարկել թեման, քանզի կուսակցական ցանկացած շահ վերանում է, երբ մեր հայրենակիցների առողջության հարցն է:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում, ՀՀԿ քարոզարշավի ժամանակ, գազով փուչիկներ են պայթել, արդյունքում մոտ 100 մարդ է տարբեր այրվածքներով տեղափոխվել բուժհաստատություններ: