28-ը վերակենդանացման բաժանմունքում, 63-ը դուրս են գրվել
Մայիսի 4-ի երեկոյան մայրաքաղաքի բժշկական հաստատություններ է դիմել 154 տուժած քաղաքացի: Henaran.am-ին փոխանցում են առողջապահության նախարարությունից:
Մայիսի 5-ի գիշերվա ժամը մեկի դրությամբ մայրաքաղաքի բժշկական կենտրոններում 98 հիվանդ է գտնվում, որոնցից 28-ը` վերակենդանացման բաժամունքներում: Հոսպիտալացված հիվանդներից 63-ը դուրս են գրվել: Վերակենդանացման բաժամունքներում գտնվողների առողջական վիճակը գնահատվում է միջին և ծանր:
Բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: Դեղորայքի եւ անհրաժեշտ բուժօգնության խնդիր չկա: Տուժածների տեղափոխումը անհրաժեշտության հիվանդանոցից հիվանդանոց կատարվել է ըստ պատշաճի: Այս մասին տեղկացրել է ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: