Նախագահը պայթյունից տուժածների հետ մասնակցել է մոմավառության/վիդեո/
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի Կոնդ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկվա արտակարգ պատահարի հետեւանքով տուժածների հետ մասնակցել է մոմավառության` աղոթելով նրանց շուտ ապաքինման համար: Հիշեցնենք, որ երեկ, ժամը 19:35-ին, Հանրապետության հրապարակում ՀՀԿ ամփոփիչ համերգ-հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել արտակարգ պատահար, պայթել են գազով լիցքավորված փուչիկները: Տուժել են տասնյակ մարդիկ: Տեսանյութը` օգտատեր Կոստյան է տրամադրել





































