28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

ԲՀԿ-ի կարգախոսը

ԲՀԿ համագումարն ավարտվեց: Համագումարի պատվիրակները կողմ քվեարկեցին կուսակցության նախընտրական ծրագրին, որն օրակարգի միակ հարցն էր: Նախընտրական ծրագիր, որպես այդպիսին չներկայացվեց, համագումարի ընթացքում հնչեցին ելույթներ, որոնց մեջ արտահայտված մոտեցումները, թերեւս ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմքում կլինեն: ԲՀԿ-ն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին կգնա հին կարգախոսը մի փոքր փոփոխած.”Մեր խոսքը գործ է. հավատա, վստահիր, պահանջիր”:

Ինտերնետը սեքսուալ կախվածություն է առաջացնում

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ինտերնետը  այսպես կոչված` “սեքսոհոլիկների” առաջացման է բերում, քանի որր ինտերնետը հնարավորություն է տալիս  ցանկացած ժամանակ եւ շատ արագ մուտք գործել պոռնոկայքեր: Ըստ վերջին տվյալների` նույնիսկ այն օգտատերերի, ովքեր գոնե մեկ անգամ օգտագործել են համակարգիչը պոռնոկայքեր մտնելու նպատակով, մեկ տոկոսն սկսել է պաթոլոգիական կախվածության մեջ ընկնել ինտերնետ-սեքսից: Նման կախվածություն ունեցող […]

Մադոննային հետապնդողն ազատության մեջ է

Հայտնաբերվել են դանակների հավաքածուն, տիկնիկները եւՄադոննայի նկարները, որոնք հավաքել է նրան հետապնդողը: Ռոբերտ Դեւեյ Հոսկինսը վերջերս է դուրս գրվել հոգեբուժարանից, որտեղ նա բուժման կուրս էր անցնում: Դանակները, Մադոննայի նկարները եւ տիկնիկները նա պահելիս է եղել Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքի պահեստներից մեկում վարձակալած արկղի մեջ: Ռոբերտը չի կարողացել վճարել արկղիկի վարձը, եւ այդ բոլոր իրերն աճուրդի […]

Օսկանյանին մտահոգում է երկու հարց

ԲՀԿ վեցերորդ համագումարին ՀՀ նախկին արտգործնախարար, վերջերս ԲՀԿ-ականացած Վարդան Օսկանյանն իր ելույթում հայտարարեց, որ  մայիսի վեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունները սոսկ խորհրդարանական ընտրություններ չեն, այլ` ապագայի ընտրություն: “ԲՀԿ-ն ուզում է այս ընտրությունների արդյունքում հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնել հաջորդ հինգ տարիների ապագայի կերտման գործում”,-հայտարարեց Վարդան Օսկանյանը: Նա նշեց. որ այսօր ՀՀ առջեւ ծառացած են լրջագույն երկու խնդիրներ` […]

Բրեդ Փիթը շնորհակալ է սթրիփ ակումբին

Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը մինչ դերասան դառնալն աշխատել է որպես վարորդ` մերկապարուհիների համար: Նա պարտավոր էր աղջիկներին տնից տեղափոխել աշխատանքի, որտեղ նա պարտավոր էր հետեւել շոուին եւ բռնել հագուստը, որը բեմից նետում էին մերկապարուհիները, որպեսզի հանդիսատեսը չգողանար նրանց կոստյումները: “Տարօրինակ աշխատանք էր: Ես ոչ միայն պետք է հավաքեի աղջիկների հագուստը, այլ նաեւ պարտավոր էի հետեւել […]

Փոքր եւ միջին ձեռնարկատերն անտեր մնաց. Ծառուկյանը քննադատեց երկրի տնտեսական վիճակը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ վեցերորդ համագումարին իր ելույթում հիմնականում շեշտադրեց տնտեսական խնդիրները: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այսօր մեր հայրենակիցները  Հայաստանից դուրս կարողանում են հաջողության հասնել, ինչը  սեփական երկրում չեն կարողանում իրականացնել: Դրա պատճառը, ԲՀԿ նախագահի խոսքով, անհրաժեշտ մթնոլորտի ու պայմանների բացակայությունն է: “Աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին: Աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի, եթե […]

5-ում թեկնածու չկա, կանայք բացակայում են

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, մարտի 16-ի դրությամբ 41 մեծամասնական ընտրատարածքներից դեռեւս առաջադրում չի եղել 5-ընտրատարածքում: Դրանք են `թիվ 1 /Ավան համայնք եւ Նոր Նորքի մի հատվածը/, թիվ 17/Արտաշատ քաղաքն ու տարածաշրջանի գյուղեր/, թիվ 22/ Գավառ քաղաքն ու տարածաշրջանի գյուղեր/, թիվ 30/ Վանաձոր քաղաքի մի մասը/ եւ թիվ 40 /Նոյեմբերյան քաղաքն ու տարածաշրջանի  […]

Դամասկոսի անվտանգության ուժերի շենքի մոտ պայթյուններ են տեղի ունեցել

Հատուկ ծառայությունների մի քանի աշխատակիցներ, ինչպես նաեւ խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների արդյունքում, հաղորդում է “BBC”-ն: Պայթյունները բնութագրվում են որպես ահաբեկչություն: Հետաքննության նախնական տվյալները վկայում են, որ պայթեցվել են մեքենաներ, որոնց մեջ ռումբեր են տեղադրված եղել: Գրոհի պատճառներն առայժմ հայտնի չեն: Տեղի բանկիչները եւ ընդդիմությունը հայտնում են, որ պայթյուններից տուժել […]

Կինեմատոգրաֆիական համագործակցության ոլորտում հայ-ֆրանսիական կոնվենցիայի ստորագրում Փարիզում

2012-ի մարտի 16-ին տեղի ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները եւ առաջնահերթությունները: Երկուստեք ընդգծվեց միջազգային փառատոններին հայկական եւ ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության գործում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը` մասնավորապես մասնագիտական փոխանակումների, կադրերի պատրաստման, […]

ՀՀ նախագահը կմասնակցի ԵվրԱզԷսի միջպետական խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու նույն օրը տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին մասնակցում են ԵվրԱզԷՍ-ի անդամ եւ դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված