14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զուրաբյան-Փաշինյան հակամարտությունը շարունակվում է Օսկանյանի հարցում

ՀԱԿ-ում ակնհայտ դիրքային պայքարը` Նիկոլ Փաշինյան-Լեւոն Զուրաբյան տանդեմում պայմանավորված չէ միայն ԲՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքով, ապագա ժառանգորդ լինելու մտահոգությամբ. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Տեր-Պետրոսյանն նախագահական ընտրություններում չի առաջադրվելու եւ ՀԱԿ-ը պետք է այլ թեկնածուով հանդես գա:

Կոնկրետ դեպքում Օսկանյանի նկատմամբ դրսեւորած տարընթերցումն այդ երկուսի միջեւ այլ պատճառ ունի:

Լեւոն Զուրաբյանը, որն 90-ականներին  եղել է Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը, չէր կարող մոռանալ, որ Օսկանյանի հետ կապ ունեցող, նրան միլիոնանոց նվիրատվություններ անող Հանթսմանին իրենք են բերել Հայաստան. եւ որքան էլ փորձեն մորմոնների համաշխարհային առաջնորդից, Հայստանում իրավամբ աղանդ համարվող մորմոնական հետքերից ազատվել, անվերջ արձանգրելով, թե Տեր-Պետրոսյանը երբեք չի ցանկացել, որ Հանթսմանը Հայաստան ժամանի, մերժել է նրան, իննսունականներին Հայաստան են ժամանել հանթսմանյան ոգին ու բիզնեսը, որոնք հենց

ՀՀՇ-ականների պաշտոնավարման ժամանակ են այստեղ հիմնադրվել: Այնպես որ, “միջազգային հանրությունը” լավ չէր հասկանա, եթե ՀԱԿ-ն այնպիսի դրսեւորում ունենար, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է:

Օսկանյանի եւ Հանթսմանի առումով, Նիկոլը բացաձարձակ ազատ է եւ կարող է հանգիստ թափ տալ իր ոտքերի փոշին:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ