24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Նախագահը նշանակել է նախարարներին

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր նշանակել է ՀՀ կառավարության անդամներին: Մասնավորապես, Հանրապետության ղեկավարի հրամանագրերով

Սերգո Կարապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար,

Տիգրան Դավթյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար,

Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար,

Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար,

Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար,

Դերենիկ Դումանյանը՝ ՀՀ առողջապահության նախարար,

Հրայր Թովմասյանը՝ ՀՀ արդարադատության նախարար,

Արամ Հարությունյանը՝ ՀՀ բնապահպանության նախարար,

Արմեն Մովսիսյանը՝ ՀՀ էներգետիկայի եւ  բնական պաշարների նախարար,

Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար,

Հասմիկ Պողոսյանը՝ ՀՀ մշակույթի նախարար,

Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի եւ  երիտաuարդության հարցերի նախարար,

Հրանուշ Հակոբյանը՝ ՀՀ սփյուռքի նախարար,

Սամվել Թադեւոսյանը՝ ՀՀ քաղաքաշինության նախարար,

Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է փոխվարչապետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի հրամանագրերով Հայաստանի վարչապետ էր նշանակվել Տիգրան Սարգսյանը,  պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար` Արեմն Երիցյանը, արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ