14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանը Օսկանյանի գործով “տղա” կբերի Հայաստան

Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:  ԲՀԿ առաջնորդի մամուլի գրասենյակը տեղեկացրել է, որ վերջին օրերին արտերկրում գտնվող Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Հայաստան եւ անմիջապես հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:

“Վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է “Սիվիլիթաս” հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ եւս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար:

ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ բազմակարծության հաստատման գործում բարձր է  գնահատում “Սիվիլիթաս”  հիմնադրամի գործունեությունը:

Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ, անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների եւ փաստաբանների խումբ”,-նշված է հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ