14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նա պատրաստ է ցանկացած պահի հետ վերադառնալ ԲՀԿ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը: Նա նշանակման առիթվ հայտարարություն է տարածել:

“Սպորտը որեւէ կապ չունի քաղաքականության հետ: Երբ հայ մարզիկները դառնում են Եվրոպայի, աշխարհի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ մենք բոլորս հպարտանություն ենք զգում` անկախ մեր կուսակցական պատկանելիությունից:
Գաղտնիք չէ, որ մարզաշխարհի մեր վերջին տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ եւ աջակցությամբ:
Ես, որպես կոմիտեի քարտուղար քաջատեղյակ եմ արված եւ կատարվող աշխատանքներին:
Նշանակվելով սպորտի նախարար, ես ժամանակավորապես դադարեցնում եմ իմ անդամակցությունը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը: Այս նշանակումը զուտ մարզական է եւ որեւէ կապ չունի կուսակցության հետ:
Մյուս կողմից ուզում եմ ընդգծել , որ ցանակացած պահի երբ Գ. Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ կլինեն իմ աշխատանքից ես անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնեմ, կվերադառնամ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության շարքեր ու կշարունակեմ իմ կուսակցական գործունեությունը”,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ժխտել էր, որ Ռոստոմյանը ԲՀԿ անդամ է, այն ինչ նա ԲՀԿ քաղխորհրդի անդամ է եղել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ