05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ադրբեջանցիները հայերից ներողություն են խնդրել Ալիեւի համար. “սառը ցնցուղ” “Եվրանեսթում”

“Ես դրական եմ գնահատում Եվրանեսթի սեսիայի կայացումը: Համարում եմ շատ ճիշտ եւ արդարացված մեր պատվիրակության մասնակցությունը այդ միջոցառմանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Եվրանեսթի լիագումար նիստին, ասաց Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը ապրիլի 2-ից 5-ը Բաքվում մասնակցեց Եվրանեսթի Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Վահան Հովհաննիսյանը ընդգծեց, որ ՀՀ […]

Ձնաբքի պատճառով Մոսկվայում ինքնաթիռները վայրէջք չեն կատարում

Մոսկվայի օդանավակայաններում ինքնաթիռները վայրէջք չեն կատարում ձնաբքի պատճառով: Տասնյակ չվերթներ Դոմոդեդովոյում եւ Վնուկովոյում փոխանցվել են վայրէջք կատարելու Նիժնի Նովգորոդում, տեղեկացնում է ” Life News”-ը: Արդեն 5 ինքնթիռ այնտեղ վայրէջք են կատարել, սպասվում են եւս մի քանիսը: Ավելի քան 400 մարդ սպասում են Մոսկվա թռիչքին: Թռիչքային ուղիների վրա աշխատում է ձյուն մաքրող տեխնիկան: Հերթապահում են շտապ […]

Համալսարանի աշխատակազմի ղեկավարը կապ չունի

Երեւանի պետհամալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ պետահամալսարանում գործող պատճենահանման կետը պատկանում է իրեն: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը որոշ տեղեկությունների համաձայն, ապրիլի 4-ին համալսարանում այդ կետի աշխատողը դանակահարել է 2 ուսանողի: “Նախ ասեմ,  ես վերահսկում եմ համալսարանում պայմանագրային հիմունքներով իրականացվող բոլոր աշխատանքները, եւ ասեմ, դա պետական տարածք […]

Հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ”. Ռալֆ Պիտերս

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006-ի հունիսի 6-ին գրած “Միջին Արեւելքի նոր քարտեզը` ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների” հոդվածում հայերին եւ Հայաստանին վերաբերող գլխավոր հատվածը հետեւյալն է. “Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ”: Հիրավի մեծ երեւակայություն պետք է ունենալ` […]

Թամամը չգնաց այդ քայլին

 ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը մտադիր չէ բողոքարկելու Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը: Հիշեցնենք, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ, եւ դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Մարտի 23-ին` վճիռը հրապարակելուց […]

ԼՂ հակամարտության զինված կարգավորում չի կարող լինել. ԱՄՆ պետքարտուղար

Հանրապետական կոնգրեսական Հովարդ Բերմանը  ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին հարցեր է ուղղել` կապված ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ Թուրքիայում հայկական եկեղեցու ունեցվածքի վերադարձի հետ: Կոնգրեսականը հարցրել է, թե Ղարաբաղյան հակամարտության գոտում խախտումներ են արձանագրվում, որոնց հետեւանքով վերջերս հայ զինվորականի մահվան դեպք գրանցվեց: Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատերազմի միայն առաջին փուլն է ավարտված, իսկ Մինսկի խմբի համանախագահները […]

Հայերն ամենաքիչ ժպտացող ազգերից են

Ամենաերջանիկ մարդիկ ապրում են Հյուսիսային Եվրոպայում: Այդ մասին է վկայում ՄԱԿ-ի հրապարակած Համաշխարհային երջանկության զեկույցը, տեղեկացնում է “Երկրամասը”-ը: Առաջին հնգյակում են հայտնվել Դանիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Կանադան: Հայաստանը գտնվում է ցուցակի վերջին տեղերում: Սակայն ավելի վատ է հարեւան Վրաստանի վիճակը, որը մի քանի հորիզոնականով ետ է մնում նույնիսկ Հայաստանից եւ Ադրբեջանից: Հարցումների մասնակիցներին տրվել […]

Հոմսում այրվել է Կարմիր խաչի շենքը

Սիրիական Հոմս քաղաքում ամբողջությամբ այրվել է տեղի Կարմիր խաչի շենքը, հաղորդում է “Reuters”-ը: Պատահարի պատճառների վերաբերյալ հակասական տեղեկություններ են հաղորդվում: Ըստ մի տարբերակի` այն այրվել է հարեւան թաղամասում տեղի ունեցած ռմբակոծության արդյունքում: Սակայն Կարմիր խաչին մոտ աղբյուրները պնդում են, որ դա դիվերսանտների ձեռքի գործն է, եւ որ նրանք իմացել են` ինչ կազմակերպություն է գործում այդ […]

Հակաքարոզչությունը հզորացնում է ՀՀԿ-ին. Ազգ

Պատասխանելով “Ազգ”-ի այն հարցին, թե չե՞ն վախենում, որ բոլորը քարոզչությունն ընդդեմ ՀՀԿ-ի ծավալեն` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ  Գալուստ  Սահակյանը ասել է. “Սցենարները մշտապես էդպես են եղել: Հակաքարոզչություն կլինի, բայց դա միայն մեզ կուժեղացնի: Ի վերջո հակաքարոզչությունն ամենաուժեղի դեմ է լինում, իսկ տրամաբանորեն ժողովուրդն ուզում է պետության ներսում ուժեղների իշխանություն”: Մեծամասնականով ընտրություններում Գ. Սահակյանն […]

Վրացիները չեն գնում հայկական խաղողը. Հայացք

Արարատի մարզի գյուղացիներն անելանելի դրության մեջ են հայտնվել: Չնայած արդեն գարուն է, սակայն մարզի սառնարանային տնտեսություններում պահեստավորված մեծ քանակությամբ խաղողը չի իրացվում: Մի կողմից սա դրական է, քանի որ հայաստանյան շուկայում այս տարվա ձմռանն ու գարնանը խաղողի գինը ցածր էր, սակայն մյուս կողմից էական ֆինանսական կորուստներ կրեցին գյուղացիները: Այս մասին գրում է “Հայացք”-ը” Թերթի խմբագրություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ