ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է խաղաղ ճանապարհով հիմնախնդրի լուծման ընթացքի շարունակականության ապահովման կարեւորությունը: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: ԱԱԽ քարտուղար Արթուր […]





































