20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Պաշտպանն անհանգստացած է բնապահպան ակտիվիստների համար

Այսօր ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Այսօր Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները, նաեւ պահանջելով ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ […]

ՀՀ նախագահի սինգապուրյան այցը` գործնական եւ զգացական տոնայնությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով երեկ երեկոյան ժամանել է Սինգապուրի Հանրապետություն: Այսօր Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սինգապուրի բարձրագույն ղեկավարության` նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ, ինչպես նաեւ մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել այդ երկրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների […]

Սուքիասյանին մերժեցին գրանցել

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր` մարտի 28-ին, մերժեց  պատգամավորության թեկնածու  գրանցել անկուսակցական, “Սիլ կոնցեռն” ընկերության կորպորատիվ ուսուցման կազմակերպիչ Խաչատուր Սուքիասյանին : Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, նա վերջին 5 տարում բացակայել է Հայաստանից: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում  առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը: Նա եւս անկուսակցական է, եւ “Հայէկոնոմբանկ”-ի […]

Բոլորն էլ գիտեն, որ փողը չեն այրում ու ծուխը քթանցքերով քաշում … “մազալու” բաներ

Մեր երկրում ավելի ու ավելի հաճախակի են “մազալու” բաներ լինում: Երբեմն նույնիսկ կարելի է զարմանալ, թեև Հայոց աշխարհում զարմանալը դժվար է, երբեմն դժվար է չհարցնել` մի՞թե այսքան ընկել ենք… Ինչպես տեղեկացանք “Մեկ ազգ” դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանից, սատանիստ, բլոգեր և ազատ լրագրող ներկայացող Բայանդուր Պողոսյանը և երկու այլ անձինք դատի են տվել “Մեկ ազգ” կուսակցությանը: […]

Ահազանգ պայթուցիկ սարքի մասին

Այսօր` մարտի 28-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայներ փողոցի 22-րդ շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել փրկարարների երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

“ժամանակն է գիրք գրել, թե ինչու հեղափոխությունը չստացվեց”

Մյուս քաղաքական ուժերի համեմատ, ցուցակ կազմելը ՀԱԿ-ի համար բարդ է եղել, քանի որ այնտեղ տասնութ կուսակցություններ են ներգրավված, բայց մենք պատվով դուրս եկանք այս մարտահրավերից: Այսօր տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը այս մասին ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նա նշեց,, որ ՀԱԿ-ը շարունակում է համախմբված` իր հռչակած իշխանափոխության նպատակով առաջնորդվել: Վլադիմիր Կարապետյանի խոսքով, […]

Կառավարությունը 220 մլն դրամ վարկ կտրամադրի “Եվրոթերմ” ընկերությանը

՛՛Եվրոթերմ՛՛ ընկերությունը, որը հիմնվել է 1998թ , արտահանման շուկաներում վաճառքների ծավալների շարունակական աճն ապահովելու համար որոշել է իր հողատարածքներին կից՝ Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Վանանդ համայնքում կառուցել  մրգի վերամշակման  նոր գործարան: Նոր գործարանի կառուցման եւ թողարկման համար պահանջվում է 6,800,00 ԱՄն դոլարի ներդրում, ներառյալ կապիտալ ծախսեր՝ 4,300,000 ԱՄն դոլար, եւ շրջանառու միջոցների ֆինանսավորում՝ 2,500,00 ԱՄՆ […]

Աղաբաբյանը Պանթեոնում ջայլամներից չի խոսում /վիդեո/

Թիվ 33 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Աշոտ Աղաբաբյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի պայքարում մյուս թեկնածուների հետ, այլ մրցում է: Մարտի 28-ին` Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը Աժ պատգամավորը  Եռաբլուրում էր: Լրագրողները, օգտագործեոլվ հարմար պահը` փորձեցին հարցեր տալ` քաղաքական թեմաներից, նոր բիզնեսից, սակայն  Աղաբաբյանը կտրուկ հրաժարվեց: Հիշեցնենք, որ վերջինս […]

1,82 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ ՀԲ-ից` Հայաստանում էներգախնայողության ծրագրի համար

 Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (ԳԲՀ) 1,82 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհը Հայաստանում էներգախնայողության ծրագրի համար: Ծրագիրը կնպաստի էներգիայի սպառման կրճատմանը սոցիալական և այլ հանրային հաստատություններում: Սույն ծրագիրը կաջակցի դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, վարչական շենքերում և փողոցների լուսավորության ոլորտում էներգախնայողության մեջ ներդրումներին, կնվազեցնի էներգիայի սպառումը արդիականացված հանրային ու սոցիալական հաստատություններում և կկրճատի […]

ՀՀԿ-ն 61 տոկոս քվե ունի. Աշոտ Նավասարդյանը երազ է եկել կնոջը /վիդեո/

ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը` Եռաբլուրում, վերջինիս կինը` Հասմիկ Նավասարդյանը լրագրողներին պատմեց, որ մի յուրահատկություն ունի Աշոտը: Մինչ օրս նա երազում այցի է գալիս կնոջը, խորհուրդներ տալիս, խնդրում “իր խոսքը փոխանցել տղերքին”: Վերջին երազում, Աշոտ Նավասարդյանն ասել է, որ ՀՀԿ-ն պիտի 61 տոկոս ձայն հավաքի: “Գիտեմ դժվար է լինելու, խնդիրներ կան, բայց պիտի հաղթենք”,-ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ