Էրոտիկ երազների վտանգը. կանայք թաքցնում են այն, ինչ անում են երազում
Գեղեցիկ սեռի համար սեքսը երազում հանդես է գալիս հեքիաթային եւ անչափ հաճելի ձեւով: Արդյունքում` որոշ կանայք դրանից իրական կախվածության մեջ են ընկնում: Սեքսն իրականում սկսում է նրանց չբավարարել: Ժամանակի ընթացքում նրանք կարող են նույնիսկ հրաժարվել իրական ինտիմ հարաբերություններից, մինչդեռ սեքսուալ երազների բազմազանությունն սկսում է աճել: Եվ նույնիսկ արթուն ժամանակ կանայք ապրում են երազում վերապրած հաճելի զգացողությունների հիշողություններով: Նրանք այլեւս չեն կարողանում իրականում օրգազմ ապրել, որի արդյունքում նրանց սկսում են ֆրիգիդ համարել:
Տղամարդկանց համար նման կախվածությունը սարսափեցնող չէ: Նրանց մոտ սեքսը երազում քիչ է տարբերվում իրական սեքսից եւ այն հաճախ տեղի է ունենում պատանիների մոտ: Կարիք չկա վախենալ սերմնաժայթքումից երազում: Դա բնական հորմոնալ գործընթաց է, որը բոլորովին վտանգավոր չէ օրգանիզմի կամ հոգեկան աշխարհի համար եւ չի խոսում խախտումների մասին: Չնայած որ տղամարդիկ երազում ավելի շատ են օրգազմ ապրում, քան կանայք, տարիքին զուգահեռ նրանք սկսում են ավելի քիչ նման երազներ տեսնել:
Իսկ ահա կանանց երազային օրգազմի վերաբերյալ գիտնականների կարծիքները տարբեր են: Որոշ գիտնականներ կարծում են, որ կանանց 30 տոկոսը երազում օրգազմ է ապրում, ավելին, նրանք կարծում են, որ ի տարբերություն տղամարդկանց` կանացի օրգազմը կախված չէ արթուն ժամանկ նրանց սեքսուալ ակտիվությունից: Իսկ որոշ սեքսոլոգներ հակված են մտածել, որ կանանց մի մասը թաքցնում է այն, ինչ անում է երազում, իսկ ոմանք էլ հակառակը` չափազանցնում են: