15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

ՀԱԿ-ը սխալվել է հաշվարկներում. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի,  Հայ ազգային կոնգրեսն այս ընտրարշավում իր հույսը կապում է նրա հետ, որ ԲՀԿ-ն, բավականաչափ ձայներ հավաքելով, կկարողանա Սերժ Սարգսյանի նկատմամբ դրսեւորել ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր կեցվածք, ինչի արդյունքում ներկայիս նախագահի իշխանությունը կթուլանա, եւ առաջիկա նախագահական ընտրություններում ավելի լավ շանսեր կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրա անուղղակի հաստատումը փոխադարձ ռեւերանսներն են, Վարդան Օսկանյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի ընդդիմադիր […]

Օսկանյանը նախագահի թեկնածու. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,   ավելի ու ավելի որոշակի են դառնում խոսակցություններն այն մասին, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունում երկու թեւ է ձեւավորվել: Մեկը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անկոնֆլիկտ մարտավարության կողմնակից է եւ պատրաստ է ընդունել Հանրապետականի թելադրած խաղի կանոնները, մյուսը, որ ավելի արմատական է եւ ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, առճակատման կողմնակից է: Երկրորդ թեւի ներկայացուցիչը Վարդան Օսկանյանն է, […]

ՕԵԿ-ի առաջնորդի եղբայրը հեռանում է Հայաստանից. Երկիր

“Երկիր” թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն ՕԵԿ-ին արդեն հստակ բացատրել է, որ ընտրությունների ժամանակ` վերջին պահին, ՕԵԿ-ի համար ոչինչ անել չի պատրաստվում: Այն, որ ՀՀԿ-ն ձեռքերը լվացել է ՕԵԿ-ից, կուսակցությունում շատ ծանր են տարել: ՕԵԿ-ում գիտակցում են, որ առանց իշխանության, առանց ՀՀԿ-ի` առ ոչինչ են: Ըստ թերթի տեղեկությունների,  նույնիսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը` Արմեն Բաղդասարյանը, ով […]

“Արմենիան մոլիբդեն փրոդաքշն” -ը փորձաքննությունն չի՞ անցել. Հայացք

“Հայացք” օրաթերթը անդրադառնալով, երեկ  ժամը 5:30-ի սահմաններում, “Արմենիան մոլիբդեն փրոդաքշն” ընկերության արտադրական տարածքում տեղի ունեցած պայթյունին` հիշեցնում է, որ թեեւ մի շարք անձինք տաբեր աստիճանի այրվածքներ են ստացել, սակայն պայթյունի հետեւանքով, բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել: Այրվածքներ ստացած աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվել են “ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն” ՓԲԸ: 4 անձանցից 2-ի վիճակը ծանք է, […]

ԲՀԿ-ի ընտրական նոր մեթոդը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները նշում են, որ  ԲՀԿ-ն Արարատի եւ Արմավիրի մարզերի բնակիչներից ձայներ հավաքելու նոր մեթոդ է մշակել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Նոյ” օղու, գինու եւ կոնյակի գործարանն այդ մարզերի գյուղացիների հետ նախընտրական այս ժամանակահատվածում պայմանագրեր է կնքել աշնանը խաղող մթերելու մասին` ձեռքի հետ էլ զգուշացնելով, որ եթե ԲՀԿ-ին ձայն չտան, ապա գործարքը չեղյալ […]

Գյուղնախարարը քաշելու է ականջները. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը մի քանի օր է, ինչ արտակարգ ռեժիմով իրեն պատկանող “Արտֆուդ” պահածոների գործարանում մեկը մյուսին հերթ չտալով հանդիպումներ է անցկացնում: Եվ եթե տարիներ շարունակ գործարանի աշխատողները կարող է օրերով ծանոթ-բարեկամ խառնեին գործարանի սեփականատիրոջը այս կամ այն հարցով դիմելու համար, ապա հիմա “սիրտը բաց” նախարարը գրեթե բոլորի համար հասանելի […]

Մազմանյանը հեռացնում է պրոֆեսորներին. Ավանգարդ

Ըստ “Ավանգարդ”-ի, նշանավոր կինոգետ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկարամյա դասախոս, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանին հեռացնում են ինստիտուտից: Վերջերս ուսանողներն ականատես էին եղել, թե ինչպես արվեստի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչը (ով ժամանակին, ինչպես պնդում էր ականավոր թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը` գիտական կեղծիք էր թույլ տվել) անհարգալից վերաբերմունք է դրսեւորել նշանավոր պրոֆեսորի հանդեպ եւ վիրավորել նրան: […]

Թուրքերը թող բացեն իրենց աչքերն ու վերջապես ճանաչեն կատարվածը. Դանիել Դեքեր

“Թուրքերը թող բացեն իրենց աչքերն ու վերջապես ճանաչեն կատարվածը”, – նման հորդորով այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում էր ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը: Միաժամանակ նա չթաքցրեց իր ոգեւորությունն ու նշեց, որ ամեն տարի այս օրը այցելում է Հայաստան եւ իր պարտականությունն է համարում գտնվել հայ ազգի կողքին: “Ես մեծ ոգեւորություն եմ ապրում ամեն տարի այս օրն այցելելով այստեղ, […]

Երեք օր ու գիշեր չեն քնել. ԲՀԿ-ական մարզպետը պատրաստվում է նախագահի այցին

Ապրիլի 25-ին ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության շրջանակներում կլինի Գեղարքունիքի մարզում: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով` Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը կարգադրել է, որ ամեն ինչ հավուր պատշաճի լինի: Մեր աղբյուրների փոխանցմամբ` արդեն 3 օր ու գիշեր չեն քնում Գավառի ճանապարհաշինարարները: Նրանք ասֆալտապատում են միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհները: Որոշ տեղեկություններով` […]

Կորեացի ծովակալի որդին պատմել է Պուտինի դստեր մասին ճշմարտությունը

Հարավկորեացի ծովակալի որդին` Յուն Յոնգ Գուն, որին վերջին 2 տարվա ընթացքում տեղի ԶԼՄ-ները շտապում էին ամուսնացնել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի կրտսեր դստեր` 26-ամյա  Եկատերինա Պուտինայի հետ, հերքել է առաջիկա հարսանիքի մասին լուրը եւ հայտարարել, որ իրենք վաղուց էլ չեն հանդիպում, տեղեկացնում է “NEWSru.com”-ը: Առաջին անգամ  նրանց հարսանիքի մասին լուրերը հայտնվեցին 2010-ի աշնանը, սակայն այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ