15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Մարքսիստը՝ նախագահական ընտրությունների գլխավոր ՛՛ռեպետիցիայի՛՛ մասին

Այս պառլամենտական ընտրությունները  նախագահական ընտրությունների գլխավոր ռեպետիցիան է: Այստեղ է որոշվում, թե ով ինչ գաղափարական կարողություններ ունի, ով ինչ քաղաքական կշիռ ունի: Ամփոփելով քաոզարշավի առաջին փուլը՝ լրագրողներին ասաց մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքով՝ քարոզարշավի առաջին կեսը հայկական իրականության գաղափարական սնանկության արտացոլումն էր`  ոչ մի կուսակցություն ոչ մի գաղափարական հենքով հանդես չի գալիս հասարակության առաջ, այն […]

Խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ռեյթինգ

Newsinfo.am կայքը ստեղծել է նոր բաժին՝ “Խորհրդարանական Ընտրությունների Թեկնածուների Ռեյթինգ”, որը կարող եք  տեսնել այս հասցեով “http://www.newsinfo.am/elections.php?lang=arm&type=majoritarian“: Այստեղ ամակարգչային ծրագիրը ավտոմատ կերպով հաշվում է, թե որ թենածուի կամ կուսակցության անունն է ամենից շատ հոլովվում լրատվամիջոցներում և ըստ դրա կազմում ռեյթինգ:

Օբաման նորից դրժեց խոստումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվա ամենամյա ելույթում կրկին օգտագործեց լեզվական բոլոր հնարքները, որպեսզի խուսափի 1915-ի դեպքերը բնորոշել “ցեղասպանություն” եզրույթով` հերթական անգամ խախտելով սենատոր եւ նախագահի թեկանածու եղած ժամանակ իր տված խոստումը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում: Ելույթի կապակցությամաբ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանն ասել է. “Նախագահի […]

ՀՀԿ-ի ձայները 20 տոկոսով ավելի կլինեն. ռուս դիվանագետ

Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ նախընտրական գործընթացներին ուշիուշով հետեւում են նաեւ Ռուսաստանում եւ իրավիճակային վերլուծություններ անում: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս նման մի վերլուծության հետ կապված ՌԴ դեսպանատան առանցքային դեմքերից մեկը մասնավոր զրույցներում հայտարարել է, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն կստանա 20 տոկոսով առավել ձայներ կոալիցիոն գործընկերոջ` ԲՀԿ-ի համեմատությամբ:

“Կարող, թե անմիտ նրանք իմ գործընկերներն են … ” Նազենին ուզում է, լռել, բայց

Ազգային երաժշտական մրցանկաբաշխությանը շատերն բախվեցին հաղորդավարական ՛՛վարպետության՛՛ հետ:  Բախտի բերմամբ թե պատահմամբ հաղորդավար դարձած լինելու հանգամանքը իրենն արեց այդ օրը. հաղորդավարներից մեկը, դե գիտեք որ մեկը, մի ձայնի ճվում էր (թե ասա քեզ չէիր խղճում, գոնե մեզ խղճայիր) ու չլմփ-չլմփ համբուրում էր ձեռքի տակ ընկածներին: Ահա այստեղ նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես հիացած չեն եղել Նազենի Հովհաննիսյանով, […]

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Ռումինիայում, Բելառուսում եւ Հունաստանում

Ապրիլի 22-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ եւ Ալեքսանդրապոլիս քաղաքներում տեղի ունեցան 1915-ի Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ` կազմակերպված հունահայ համայնքային կառույցների եւ Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից: Աթենքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների հիմնական միջոցառումը, որը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի եւ ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմից, կայացավ Պատերազմի թանգարանի […]

Տեր-Պետրոսյանը հոգնած պայքարում է ավազակապետության դեմ

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, երեկ Ծիծեռնակաբերդ չէր այցելել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով վատառողջ էր: Մեր տեղեկություններով, նախընտրական քարոզարշավի ժամանակ` Վարդենիսում նա մրսել է: Լեւոն Տեր-Պետրոսյանին, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վարդենիսցիներն առաջարկել են թորած օղի խմել, ինչը կօգներ նրան: Սակայն առաջնորդը հրաժարվել է խմելուց: ՀԱԿ-ին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հոգնել է նախընտրական […]

Րաֆֆի Հովհաննիսյանը` ԱԺ նախագա՞հ

“Ժառանգություն’ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին`  ինչպես է վերաբերվում  որոշ փորձագետների այն կանխատեսումներին, թե ԵԺԿ կազմում գտնվող ուժերը` ՀՀԿ, ՕԵԿ եւ ‘Ժառանգություն’ ,  ապագա  խորհրդարանում կձեւավորեն կոալիցիա, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա ԱԺ նախագահ, պատասխանեց. ‘Առաջին անգամն եմ լսում դրա մասին : Ես ուրախ կլինեմ, որ մենք ունենանք իշխանափոխություն` ազատ ընտրությունների միջոցով, […]

Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային խնդիրները: Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, Իրանի արտգործնախարար Ալի Աքբեր Սալեհին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ զրույցում քննարկել է երկկողմ համագործակցությունը: Ինչպես նաեւ քննարկվել են տարածաշրջանի համար նշանակություն ունեցող մի շարք արդիական հարցեր: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հետ զրույցում Սալեհին […]

Տիեզերքից արված լուսանկարները “մատնել” են Սիրիային

Սիրիական իշխանությունները  ծանր տեխնիկան դուրս չեն բերել բնակելի տարածքներից եւ դրանով իսկ խախտել են ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է “Reuters”-ը: Այն մասին, որ ծանր տեխնիկան դեռեւս դուրս չի բերվել քաղաքներից, վկայում են տիեզերքից արված լուսանկարները: Անանի ներկայացքուցիչը հայտնել է, որ չնայած հրադադարի մասին հայտարարությանը, սիրիացի զինվորակնները դեռեւս շարունակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ