15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստալոնեի որդուն մահացած են գտել /վիդեո/

Հոլիվուդյան գերաստղ Սիլվեսթեր Ստալոնեի ավագ որդուն`  Սեյջին, մահացած են գտել Հոլիվուդի իր տանը, հաղորդում է “РИА Новости”-ն: Ոստիկանությունը որեւէ մեկնաբանություն չի տվել, հայտնի է միայն, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Հանդիսատեսը Սեյջին ծանոթ է “Ռոկկի” ֆիլմի 5-րդ մասից, որտեղ նա Ռոկիի որդու դերն է կատարում:

“BBC”-ի փոխանցմամբ` ոստիկանության եւ Սեյջի փաստաբանի հաղորդած տեղեկությունները  հակասական են: Ոստիկանության  ներկայացուցիչը հայտնել է, որ Սեյջին գտել են ոստիկանները, իսկ փաստաբանի խոսքով` տնային աշխատողը:

Դերասան, ռեժիսոր եւ կինոպրոդյուսեր Սեյջ Ստալոննեն 36 տարեկան էր: “Ռոկկի” ֆիլմում Ռոկկիի որդու կերպարը նրա առաջին փորձն էր կինեմատոգրաֆում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ