03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ով սեպտեմբերին չի նստելու ուսանողական աթոռին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” օրաթերթին  հաջողվել է ոչ պաշտոնական աղբյուրներից ձեռք բերել անցողիկ միավորների մի որոշ մասը: Ներկայացվող անցողիկ միավորները թեեւ վերջնական չեն, բայց շատ մոտ են դրան, պաշտոնականի ու վերջնականի տարբերությունը կարող է լինել ընդամենը տասնորդական միավորներ: Թերթը նշում է, որ վերջին տարիներին պետական բուհերի անցողիկ միավորները նվազելու միտում էին դրսեւորում: Այս տարի, հաշվի առնելով, որ քննությունների ժամանակ արձանագրվում էին համեմատաբար բարձր միջին միավորներ, կանխատեսվում էր, որ անցողիկ միավորները նույնպես համեմատաբար բարձր են լինելու: Բայց, օրինակ, 2010 թվականի անցողիկ միավորների հետ համեմատության արդյունքում (չենք նշում 2011-ի մասին, որովհետեւ այդ տարի շրջանավարտներ չկային-խմբ.) պարզ է դառնում, որ մի շարք դեպքերում անցողիկ միավորները նույնիսկ նվազել են: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Երեւանի պետական համալսարանի իրավագիտության, միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետների վճարովի տեղերին: Իրավագիտության դեպքում, օրինակ, 2010-ին անցողիկ միավորը 52 էր, այս տարի` 50: Միջազգային հարաբերություններում 51.5 էր, այս տարի` 48.25: Քաղաքագիտություն մասնագիտության դեպքում նախանցած տարի անցողիկ միավորը 49 էր, իսկ այս տարի` 44.75: Զգալի նվազել են նաեւ ԵՊՀ կենսաբանություն մասնագիտության անցողիկ միավորները` 22-ից հասնելով 15.75-ի: Իսկ ահա լրագրության անցողիկ միավորը 24-ից բարձրացել է` հասնելով 42.5-ի: Թերթը նշում է, որ իր տեղեկություններով` Երեւանի գյուղակադեմիայում բավականին թափուր տեղեր են մնացել, եւ այդ բուհ կընդունվեն այն դիմորդները, որոնք դրական միավոր են ստացել: Ստորեւ ներկայացվում է ցանկը.

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

իրավագիտություն

վճարովի – 50

միջազգային հարաբերություններ

վճարովի – 48.25

քաղաքագիտություն

անվճար – 57.25

վճարովի – 44.75

տնտեսագիտություն

վճարովի – 45.75

ռոմանագերմանական (անգլերեն)

անվճար – 57.25, վճարովի – 45.25

բանասիրություն (հայ., ոուս.)

վճարովի – 31.5

պատմություն

վճարովի – 42.5

ֆիզիկա

անվճար – 37 վճարովի – 23.5

մաթեմատիկա

անվճար – 33.25 վճարովի – 22

ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա

վճարովի – 31.5

արեւելագիտական (արաբագիտություն)

անվճար-55 վճարովի – 44.5

սոցիոլոգիա

վճարովի – 39

հոգեբանություն

անվճար – 53.75

վճարովի – 34

 

կենսաբանություն

վճարովի – 15.75

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

հայոց լեզու եւ գրականություն

անվճար – 44.25 վճարովի – 26

պատմություն

վճարովի – 32.5

մանկավարժություն եւ մեթոդիկա

վճարովի – 22.75

ֆիզիկա

վճարովի – 15.5

մաթեմատիկա

անվճար – 32.75 վճարովի – 17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏ. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ճարտարապետություն եւ դիզայն

վճարովի – 24.5

տնտեսագիտություն

անվճար – 31.75 վճարովի – 15

համակարգչային նախագծման ֆակուլտետ

անվճար – 31.36 վճարովի -16.57

Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

անգլ. բանասիրություն

վճարովի – 40

ռուս բանասիրություն

վճարովի – 35.5

ֆրանսերեն

վճարովի – 30.25

գերմաներեն

վճարովի – 28.75

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ֆինանսներ

վճարովի – 51

կառավարում

վճարովի – 47.75

տնտեսագիտության տեսություն

անվճար – 53.25 վճարովի – 44.5

Մ. ՀԵՐԱ8ՈԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

բուժական գործ

վճարովի – 24.5

ստոմատոլոգիա

վճարովի – 21

դեղագործություն

վճարովի – 20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)

կիբեռնետիկա

անվճար – 33 վճարովի – 24.75

ռադիոտեխնիկա եւ կապ

անվճար – 32.5 վճարովի – 28.75

էներգետիկա

անվճար – 28.75 վճարովի – 17.75

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ