Հոթ-դոգի սկանդալային գովազդն իրարանցում է առաջացրել /ֆոտո/
Շվեդ ակտիվիստ Ֆելիցիա Լունդկվիստը` Սիմիրսխամե քաղաքում քրիստոնեա-դեմոկարտական կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդը բողոքի ակցիա է կազմակերպել իշխանությունների` հոթ-դոգի գովազդի արգելքի դեմ:
Արգելքի պատճառ է դարձել քաղաքում տեղադրված գովազդային պաստառը, որի վրա պատկերված է մի կին` կարմիր լաքով ներկված եղունգներով, որը ձեռքում պահում է հոթ-դոգը եւ շուրթերով հպվում նրբերշիկին: Նկարի ներքեւում գրառում է. “Հաստ նրբերշիկ` հացով”:
Պաստառը տեղի բնակիչների զայրույթն է առաջացրել իր սեքսուալ ենթատեքստի պատճառով: Մասնագետները հայտարարել են, որ պաստառի բովանդակությունը սխալ պատկերացում է առաջացնում:
Դրանից հետո քաղաքային խորհրդի անդամներրից մեկն ասել է, որ չի տեսել գովազդը, սակայն պատրաստվում է հանել այն: Տեսնելով, որ պաստառը հանված է, Ֆելիցիան փողոց է դուրս եկել` կարմիր լաքով եւ շրթներկով ներկված, ինչպես գովազդում նկարված կինն էր, եւ սկսել անցորդներին նրբերշիկ բաժանել: Նա նաեւ պաստառ է կախել իր վրայից “Ֆելիցիայի հոթդոգային բողոքը” գրառումով:
Պաստառի սեփականատերը հայտարարել էր, որ այն պարզապես “ուրախ” է համարում եւ հուսով է, որ երեխաների մտքով ոչ մի վատ բան չի անցնի: