08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ժամանակն է, որպեսզի Հայաստանը միջպետական գանգատ ներկայացնի ընդդեմ Ադրբեջանի. իրավաբան

Հունգարիայում կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի և անպայման գործը կշահեն: “Pastinfo.am”-ի թղթակցի հետ զրույցում նշել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա պարզաբանեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունքը և 14-րդ՝ Խտրականության արգելում, հոդվածները, իսկ Հունգարիան՝ 2-րդ հոդվածը: […]

ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի նամակը` ԵԱՀԿ Գործող նախագահին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ Գործող նախագահ, Իռլանդիայի Արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորին` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու կապակցությամբ: “Հավաստիացնելով Ձեր նկատմամբ իմ խորին հարգանքը` ափսոսանքով արձանագրում եմ, որ պաշտոնական Բաքուն հերթական անգամ ձեռնարկում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ձախողմանն ուղղված գործողություններ: Քնած վիճակում մարդուն սպանած եւ Հունգարիայում ցմահ ազատազրկման […]

Փնտրվում է տղամարդուն մահացու վրաերթի ենթարկած “Նիսան”-ի վարորդը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 01.10-ին, “Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում` “Վենեցիա” ռեստորանային համալիրի դիմաց,  վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: Տեղեկացնում են ոստիկանությունից:

ՀՀԿ-ն հավատում է Ծառուկյանի ստորագրությանը

 Henaran.am-ը  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեց ճշտել, թե ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում  այն հրապարակումներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է  նախագահական ընտրություններում եւ հաղթելու է: “Նախ, մամուլում շրջանառվող ենթադրություններին լուրջ չեմ վերաբերում: Ավելին,  մեզ համար հիմք կարող է հանդիսանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հայտարարությունը: Մնացած բոլոր կարծիքները, “հավաստի աղբյուրները” ոչինչ չեն […]

Երիտասարդը հափշտակել է տարեց կնոջ պարանոցի շղթան

Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ծառայություն կատարելիս, տարեց մի կնոջ մատնանշմամբ` Արզումանյան փողոցի թիվ 43 շենքի մոտից բերման են ենթարկել  1982 թ. ծնված Դավիթ Ա.-ին, որը նշված վայրում հափշտակել էր  նրա պարանոցի ոսկյա շղթան: Կատարվում է նախաքննություն:  

Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարթին Շուլցին ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին “Եվրանեսթ” ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենին Մեծարգո պարոնայք, Ողջ քաղաքակիրթ աշխարհն ու եվրոպական հանրությունը ցնցված են ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքից, երբ կոնկրետ շահերի դիմաց ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան, վաճառքի հանելով եվրոպական արժեքներն ու արդարադատությունը, ավտորիտար Ադրբեջանին վաճառեց 2004 թվականին Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարած […]

Կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Սեպտեմբերի 6-7-ը սպասվում է  առանց տեղումների եղանակ, 8-ին հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների մեծ մասում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան 3-8 մ/վրկ,  ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-7-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, 8-10-ը նույնքան կնվազի:

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կոչ է անում զրկել Ադրբեջանին ռազմական օգնությունից

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելը  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով 2004-ին Բուդապեշտում սպանեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: “Ես ապշած եմ եւ սարսափահար, որ Ադրբեջանը ոչ միայն ողջունեց Սաֆարովի վերադարձը հայրենիք, այլ նաեւ ներում շնորհեց եւ դիմավորեց նրան որպես հերոսի: Այս ավելորդ սադրիչ քայլը […]

Բերման է ենթարկվել պաշտոնական կեղծիքի մեջ կասկածվող կինը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները երեկ առավոտյան Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո  “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սվետլանա Շ.-ին։ Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ 2002 թ. մարտի 4-ից հետախուզվում էր պաշտոնեական կեղծիքի և ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու մեղադրանքով:  

Դուք զուր կերպով փորձում եք լռությունը վարագույր դարձնել եւ թաքնվել դրա հետեւում. Բաց նամակ Բակո Սահակյանին

Նախընտրական արշավի ընթացքում բաց նամակով http://www.lragir.am/armsrc/country68412.html3 դիմել եմ ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին, ներկայացրել եմ Արցախյան հերոսամարտի հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն չտալու խնդիրը, հիմնավորել նախադեպերի հաշվառմամբ դրա լուծման հնարավորությունը` խնդրելով պատասխանել հետևյալ երկու հարցերին. ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը, բ) Ինչպե՞ս կլուծեք Դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ