21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տնտեսավարողները պետք է ձեռք բերեն 180 հազար դրամ արժողությամբ նոր ՀԴՄ սարքեր

Հունվարի 1-ից Հայաստանյան մոտ 60 հազ տնտեսավորող սուբյեկտները պետք է կիառեն նոր հսկիչ դրամարկղային մեքնենաներ: Այս նախագծին այսօր իր հավանությունը տվեց կառավարությունը: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ խաչատրյանի՝ ՀԴՄ-երը պետք է ունենան ֆիսկալ տվյալների պաշտպանվածության բարձր աստիճան, ժամանակակից կապի միջոցներով ՊԵԿ-ի հետ տեղեկատվության փոխանակում, ընդհանուր ցանց:

Նրանք պետք է ունենան չջրվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G եւ GPRS կապուղիներով ինտերնետին միանալու եւ տվյալներ փոխանցելու եւ հնարավորություն, կոդավորման հնարավորություն, եւ այլն:

ՊԵԿ պետի տեղակալ Վարդան Փիրումյանի խոսքով սա լուծելու է երկու խնդիր: Նախ և առաջ լուծվելու է հարկային հասույթների խնդիրը տնտեսավորղ սուբյեկտների մոտ: Բացի դա այս սարքերը սպասարկման որակն են բարձրացնելու: Նոր սարքերն արժեն մոտ 180 հազար դրամ: Սակայն մեծածախ ու մանրածախ առևտրի սուբյեկտների համար մեքենաները տարբեր արժեք են ունենալու, իսկ առօրյա ծախսերը քիչ են գերազանցելու ներկայիս առօրյա ծախսերին (1000-2000 դրամ):

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ