15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Հայտնի են Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղից զոհված հայերի անունները

Հայտնի են դարձել Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհված 6 հայերի անունները: Նրանք են. 1. Բոգոկիյան Սուսաննա Ռաֆիկի 2. Դավթյան Զավեն Թեւոսի (ծնվ. 1968-ին) 3. Կապուստյան (անունը չի նշվում) 4. Մեդոլյան Տատյանա Վասիլիի (ծնվ. 1935-ին, Կրիմսկ) 5. Շահբարյան Հովհաննես Գրիգորի (Նովորոսիյսկ) 6. Շահբարյան Լիդիա Ստեփանի (Նովորոսիյսկ) Հիշեցնենք, որ ջրհեղեղի հետեւանքով Կրիմսկ, Գելենջիկ եւ Նովորոսիյսկ […]

Հովիկ Աբրահամյանը կարող էր

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը  անընդունելի է համարել “Հարսնաքարի” հետ կապված չորս խմբակցությունների դիմումը մերժելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ձևակերպումները։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը  պատասխանելով  4 խմբակցությունների նամակին  նշել էր,որ “ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի: Միաժամանակ, քանի որ խնդրո առարկա դեպքով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն, ես ձեռնպահ […]

Թոմ Կրուզը ցանկանում է “փրկել” իր վարկանիշը` խուսափելով աղմուկից

Թոմ Կրուզը եւ Քեթի Հոլմսը համաձայնության են եկել ապահարզանի  պայմանների շուրջ: Այդ մասին հայտարարել են դերասանների պաշտոնական ներկայացուցիչները: Նրանց կարծիքով` այսքան շուտ  համաձայնության գալը վկայում է այն մասին, որ ամուսինները միմյանց հանդեպ  որեւէ պահանջ չունեն: Դերասանական զույգի ներկայացուցիչները որեւէ մանրամասներ չեն հայտնել: Հայտնի է միայն, որ 33-ամյա Քեթին իր նպատակին հասել է` ապահարզանից հետո նրանց […]

Ամերիկացին ցնցել է ինտերնետը` 12 տարեկանում խոսելով ապագայի հետ /վիդեո/

Ամերիկյան Մեն նահանգի բնակիչ Ջերեմի Մաքդոնալդը 1992-ին, երբ 12 տարեկան է եղել, որոշել է, որ ապագայում անպայման կցանկանա խոսել ինքն իր հետ: Առանց երկար մտածելու`  տղան տեսագրել է ինքն իրեն` ապագա “ես”-ի հետ զրուցելիս: Եվ 20 տարի անց երկար սպասված զրույցը վերջապես տեղի է ունեցել: Մոնտաժված տեսագրության մեջ 12-ամյա Ջերեմին հարցնում է իր զրուցակցին` արդյոք […]

Բանկն իր բիզնեսն է անում, իսկ քաղաքացին` զրկվում բնակարանից. ԴԱՀԿ-ն մտադիր է խնդիրը լուծել /վիդեո/

ԴԱՀԿ ծառայությունը նախագիծ է մշակում, որով այլեւս հնարավոր չի լինի չկատարած պարտավորությունների համար քաղաքացուն վերջին կացարանից զրկելը: Այսօր այս մասին այս տարվա առաջին կիսամյակի գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսին տեղեկացրեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Միհրան Պողոսյանի խոսքով, նախագիծն արդեն այս տարի կներկայացվի կառավարությանը: “Երկրներ կան, որ այս օրենքը ունեն: Եթե, օրինակ, բանկը […]

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծը Ֆրանսիայում, կքննարկվի աշնանը

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծը Ֆրանսիայի կառավարությունը կքննարկի աշնանը: Այդ մասին “France-Presse” գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանանախագահ Ֆրենք Փափազյանը: Սոցիալիստական կուսակցության սենատոր Ֆիլիպ Կալտենբախն իր հերթին հայտարարել է, որ դիմել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներին սոցիալիստական կուսակցության անունից` խնդրելով հատուկ խորհրդարանական հանձնախումբ ստեղծել օրինագծի վրա աշխատելու համար: Փափազյանն […]

Քաղծառայությունում միջնորդություններ չկան. Մանվել Բադալյան

Եթե մարդը չունեցավ փորձ, գիտելիքներ, պատասխանատվություն՝   նրան շատ դժվար է անցկացնել այդ պաշտոնում, ավելին,  քաղծառայության համարգը կատարելագործվել է  եւ  էականորեն  նվազել ե   բոլոր տեսակի միջնորդություներն  ու խնդրանքները: Այս մասին այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Բանախոսը  տեղեկացրեց,  որ  Հայաստանում  ներդրվել է  աշխատանքի  կատարողականության ինստիտուտ, ինչը նշանակում է,  որ յուրաքանչյուր  քաղաքացու աշխատանքը գնահատվելու է: Գնահատումն իրականացվելու է  ամեն աշխատողի անմիջական ղեկավարի կողմից  եւ վերջինս ցանկացածպահի կկարողանա գնահատել իր իսկ աշխատողի գործունեությունը:   Քաղաքացիական ծառայողները կարող են վիճարկել իրենց ղեկավարի կողմից կայացրած  վճիռները, օրինակ իրենց կարգապահական տույժի ենթարկելու հանգամանքը: Առաջին կիսամյակում քաղաքացիական խորհուրդը ստացել է  7 դիմում,  որից 4–ի հեղինակները քաղաքացիական ծառայողներ են: “Կարծում եմ, որեւէ նախարարի ու մարզպետի հաճելի չի լինի, որ իր կայացրած որոշումը որեւէ տեղ բեկանվում է կամ չեղյալ […]

Խարդախն իրավաբան էր, ԴԱՀԿ-ից չէր

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը այս տարվա առաջին կիսամյակում  հարուցվել է 51 կատարողական վարույթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42-ի  համեմատ, բռնագանձումները կազմել են ավելի քան 7 մլրդ դրամ գումար: Այսօր այս մասին ծառայության այս տարվա առաջին կիսամյակի գործունեության արդյունքները ներկայացնելիս ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: “Հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքները եւ ծավալը […]

Մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան

Այսօր` հուլիսի 10-ին, մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ժակ Ֆորը, Ռոբերտ Բրադտկեն եւ Իգոր Պոպովը հուլիսի 10-12-ը կայցելեն Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ, գրում է “Кавказский узел”-ը: Համանախագահները կհատեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը եւ, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմից կանցնեն  ղարաբաղյան կողմ: Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժակ Ֆորը Բաքու է ժամանել հուլիսի 9-ին: […]

2013-ին կթողարկվի Հայոց ցեղասպանության մասին պատմող եւս մեկ ֆիլմ /վիդեո/

Պրոդյուսերներ Ալան Քեցը եւ Գերի Թիթիզյանը, ով հետսովետական շրջանում հայ կինոարվեստի շարժիչ ուժերից մեկն էր` թե Հայաստանում, թե սփյուռքում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հայտնի սցենարիստ, մի շարք մրցանակակիր ֆիլմերի, տեսահոլովակների եւ գովազդային հոլովակների  ռեժիսոր Սեւադան հայտարարել են, որ իրենց համատեղ աշխատանքի`  “The Genex” ֆիլմի նախնական արտադրությունը կսկսի 2013-ի սկզբին: Ֆիլմը պատմում է Սելի Սողոմոնի մասին` գեղեցիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ